Տեր Վրթանես քահանա Բաղալյանի մոտ սրտամկանի ինֆարկտ է գրանցվել, նրա կյանքին վտանգ չի սպառնում          Իրենց իսկ հրավիրած «հավաքից» փախչող «տասնյակի» տեսարանը ամենանողկալի պատկերներից մեկն էր       Այս աղմուկը երբեք չի կարող խաթարել մեր առաքելությունը, մեր ծրագրերը, որոնք կոչված են մեր երկրի շինության համար    

02 մար 2020 14:00

Մեկ էլ հոպ, կորոնավիրուս.Ու էդ սաղ արվում ա տուրիստական սեզոնի պիկին

Բիզնես-խորհրդատու Արեն Ափիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի հատ խորացեք էլի: Ուրեմն՝ կար հյուրանոց, որի մեջ ներդրվել էր մի քանի միլիոն դոլար, բացվել տասնյակ աշխատատեղեր, մարդիկ գալիս էին, հանգստանում, գումար ծախսում, վճարվում էին հարկեր: Սրանք վերցնում են էս հյուրանոցը սեփականատիրոջից մեծ աղմուկով խլում, յանի «կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում», առանց որևէ ապացույցի, առանց դատական որոշումների և այլն: Հետո անցկացնում են մի քանի մրցույթ, որ վաճառեն: Բնականաբար, գնորդ չի գտնվում, որովհետև հարուստ մարդկանց մեջ տենց դեբիլներ չկան: Հյուրանոցը մնում ա սրանց, այսինքն` մեր վզով: Պետությունն էդ հյուրանոցը պահում ա: Մեկ էլ հոպ, կորոնավիրուս: Ի՞նչ անենք: Եկեք հիվանդներին տանենք 20 միլիոնանոց հյուրանոցում կարանտինի տակ պահենք, մենք էլ փիարվենք դրա վրա: Ու էդ սաղ արվում ա տուրիստական սեզոնի պիկին, Հայաստանի ամենատուրիստական և զարգացած քաղաքներից մեկում:
Հիմա հարց` էսքանից հետո էդ հյուրանոցին ո՞վ մի կիլոմետրից մոտիկ կգա ընդհանրապես: Իսկ քանի՞ հոգի չեղարկեց իր հանգիստը Ծաղկաձորի հյուրանոցներում այսօր և մոտակա շաբաթներին: Ինչքա՞ն փող կորցրեցին հյուրանոցների ներդրողները և պետական բյուջեն: Ինձանից ձեզ խորհուրդ, էդ հյուրանոցը կարանտինից հետո ավելի լավ ա քանդեք, տեղն անտառ տնկեք:
Հետո էլ ասում են` մի ասա, որ դեբիլ են, նեղանում են...»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր