Լևոն Տեր-Պետրոսյանն ու Սոբհանին քննարկել են հայ-իրանական հարաբերությունների ներկա վիճակն ու խորացման հեռանկարները          Հարկերը վճարենք ու տեսնենք, թե իրենք ինչ ցոփ ու շռայլ կյանք են վարում, անսահման պարգևավճարներ են տալիս       Փաստորեն կարող էի անվճար երթևեկել տրանսպորտով, չեմ իմացել և վճարել եմ, իզուր չարչարվել եմ    

03 մար 2020 10:37

Ինչ է կատարվում մսամթերքի շուկայում. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Վերջին շրջանում ուշագրավ իրավիճակ է սննդամթերքի շուկայում: Ինչպես հայտնի է, տարեսկզբից նկատվում է ձվի գնի նվազում, ինչի հետ կապված՝ տարաբնույթ մեկնաբանություններ են հնչում: Գների հետ կապված որոշակի փոփոխություններ են նկատվում նաև մսամթերքի շուկայում:


«Փաստի» լրագրողները նկատել են, որ որոշակիորեն էժանացել է «Բեկոն» և «Բարի Սամարացի» ընկերությունների արտադրանքը: Փոխարենը նկատելի է «Աթենք» ընկերության արտադրանքի գնի բարձրացում:
Մեր լրագրողները մի քանի սուպերմարկետներում զրուցել են նաև գնորդների հետ, որոնք ևս փաստել են մսամթերքի շուկայում տեղի ունեցող տարօրինակ երևույթների առկայությունը:


Հաշվի առնելով, որ գնի բարձրացում նկատվել է «Աթենքի» մսամթերքի պարագայում, փորձեցինք այդ կազմակերպությունից ճշտել պատճառները: Ընկերությունից նշեցին, որ պատասխանելու համար անհրաժեշտ է գրավոր հարցում, որն արդեն ուղարկվել է: Պատասխանն ստանալու պարագայում այն նույնպես կհրապարակենք»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր