16:25 - Կորոնավիրուսով վարակված կնոջ շփման շրջանակը պարզվում է. Քաշաթաղի շրջանի ղեկավարը՝ վարակմած դեպքի մասին         16:04 - Թրամփին դեռևս հունվարին էին գզուշացրել, որ համավարակը կարող է սպառնալ միլիոնավոր ամերիկացիների. The New York Times      15:40 - Տեսանյութ.Ես չհասկացա, թե ինչի քաղաքապետն այդպես վրդովվեց,գնաց մի հատ էլ կաբինետից շարունակեց՝ տականքություն եւ այլն    

03 մար 2020 15:16

Կորոնավիրուսի հետեւանքով մահացության իրական մակարդակը շարունակում է անհայտ մնալ.գիտնականներ

Կորոնավիրուսի հետեւանքով մահացության իրական մակարդակը շարունակում է անհայտ մնալ, պնդում են Մելբուռնի համալսարանի գիտնականները:
Նրանց խոսքով՝ բանն այն է, որ Չինաստանում եւ այլ երկրներում վարակման դեպքերի մոտ երկու երրորդն աննկատ է մնացել: Սա կարող է նշանակել, որ COVID-19-ն իրականում ավելի պակաս մահացու հիվանդություն է, քան թվում է:
Ինչպես նշված է MedicalXpress-ում հրապարակված հաղորդագրության մեջ, որոշ մասնագետներ պնդում են, որ հիվանդացության մակարդակն իրականում պաշտոնական թվերից շատ ավելի բարձր է, քանի որ վարակակիրներից շատերը թեթեւ ախտանշաններ ունեն կամ ընդհանրապես ոչ մի ախտանշան չունեն, հետեւաբար բժշկի չեն դիմում: Մահացածության իրական մակարդակը կարող է 3 անգամ ցածր լինել եղած գնահատականներից եւ կազմել 2 տոկոսից պակաս: Մինչդեռ այօրվա դրությամբ մահացության պաշտոնական մակարդակը կազմում է 3,4 տոկոս:

Ըստ վիճակագրական հետազոտության արդյունքների, որը չինացի գիտնականներն անցկացրել են փետրվարի կեսի դրությամբ, հաստատված 44 700 վարակակիրների շրջանում 80 տոկոսից ավելին ոչ պակաս, քան 60 տարեկան է, իսկ կեսը 70-ն անց է: Սա համապատասխանում է մյուս երկրների պատկերին. Իտալիայում առաջին 12 զոհերի տարիքը հասել է 80-ի, 60 տարեկան մարդկանց շրջանում  մահվան դեպքեր չեն եղել:
Հատկանշական է, որ երեխաների շրջանում հիվանդանալու դեպքերը չափազանց հազվադեպ են: 10-19 տարեկան տարիքային խմբին բաժին է ընկնում ինֆեկցիաների 1 տոկոսը, իսկ մահվան դեպքերի մասին ընդհանրապես չի հաղորդվել: Գիտնականներն առայժմ չգիտեն, թե որն է այս ֆենոմենի պատճառը, քանի որ երեխաները սովորաբար ավելի ընկալունակ են շնչառական վիրուսային եւ բակտերիալ ինֆեկցիաների հանդեպ: Կարծիք կա, որ վարակված երեխաների մոտ ախտանշաններն այնքան թույլ են, որ նրանց թեստավորում չի կատարվում:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր