Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

04 մար 2020 11:46

Կողմնորոշվե՛ք, դուք սպիտակ եք` սև երագներո՞վ, թե՞ սև` սպիտակ երագներով. Դավիթ Խաժակյանը՝ իշխանականներին

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով մամուլում տարածված լուրերին առ այն, որ հարյուրավոր հանձնաժողովի անդամների ԱՅՈ-ի շտաբը ներկայացրել է այն մարդկանց ցանկից, ովքեր նախորդ համապետական ընտրություններին առաջադրված են եղել ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի կողմից: Նա մասնավորապես նշել է, որ մարդկանց սևացնելու նպատակով քաղաքական բաժանումներն անընդունելի են: Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.


«Երեկ մամուլում տեղեկություն տարածվեց և ինքս համոզվեցի, որ հարյուրավոր հանձնաժողովի անդամների ԱՅՈ-ի շտաբը ներկայացրել է այն մարդկանց ցանկից, ովքեր նախորդ համապետական ընտրություններին առաջադրված են եղել ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի կողմից:
Քաղաքական ռասիզմ պարունակող մտքեր չեմ արտահայտի: Մարդկանց սևացնելու նպատակով քաղաքական բաժանումներն անընդունելի են:


Բայց խնդիրը նրանում է, որ երբ ԼՀԿ-ն իր համախոհներին չարգելեց ներգրավվել ընտրական հանձնաժողովներում, նույն այդ իշխանականները, ովքեր հարյուրից ավել միայն տեղամասի նախագահ են ներկայացրել նշածս ուժերից, փարիսեցիաբար շահարկեցին ԼՀԿ որոշումը, պնդելով, որ այդպիսով ԼՀԿ-ն աջակցում է ՈՉ-ին:
Եթե այդ տրամաբանությամբ երկակի ստանդարտներից զերծ մնանք, ապա պետք է պնդենք, որ ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն աջակցում են նաև ԱՅՈ-ին:
Ավելին, եթե Ազատություն ռադիոկայանը այդ կողմնակալությունը կրողը չէ, ապա այսօր, ինչպես նախորդ դրվագում, պետք է ռեպորտաժ պատրաստի` ներկայացնելով ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի աջակցությունը ԱՅՈ-ին:
Իհարկե իշխանականների տրամաբանության կիրառումը սյուռ կստացվի. իշխանությունները փորձում են ազատվել ՍԴ նախագահից մի հանրաքվեի միջոցով, որի հարյուրավոր հանձնաժողովի անդամներ և նախագահներ դեռ մեկ տարի առաջ ներգրավվել են հանձնաժողովներում այդ նույն ՍԴ նախագահին ընտրած ուժերի կողմից:
Հարգելի իշխանականներ, ձեզ կողմնորոշվել է անհրաժեշտ, անբովանդակ շահարկումների գայթակղությանը չտրվելու կամք է անհրաժեշտ:
Ու ընդհանրապես, կողմնորոշվե՛ք, դուք սպիտակ եք` սև երագներո՞վ, թե՞ սև` սպիտակ երագներով»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր