Մարտի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ավտոմեքենայի հարվածի հետևանքով վնասվել է միջին ճնշման գազատար, ինչի հետևանքով երկար ժամանակով գազ չի լինի       Կիևի ռեժիմը և Զելենսկին խաղաղություն չեն ուզում, Սպիտակ տանը տեղի ունեցած լեզվակռիվը ցույց տվեց, որքան բարդ է լինելու կարգավորման գործընթացը    

04 մար 2020 18:00

Ներգաղթյալները 12 եվրոյով կարողանում են փախչել Եվրոպա. Daily Mail

Մաքսանենգները որոշակի գումարի դիմաց փախստականներին Թուրքիայի ու Հունաստանի սահմանին գտնվող դիրքերով փախչելու հնարավորություն են տալիս, որ վերջիններս կարողանան ուղևորվել դեպի Եվրոպա: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:

Սահմանը գաղտնի հատելու համար փախստականները վճարում են մոտավորապես 12 եվրո: Պարբերականը նշում է, որ նախկինում գներն ավելի բարձր էին, դրանք նվազել են ներգաղթյալների մեծ հոսքի պատճառով:
«Նախկինում մենք մեկ անձից ստանում էինք 150-230 եվրո, սակայն այժմ սկսել ենք արժեքն իջեցնել»,- պատմել է մաքսանենգներից մեկը:
Նա նաև հայտնել է, որ Անկարան չի խոչընդոտում իրենց ապօրինի գործունեությանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր