20:50 - «Ազատ հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքն արձագանքել է Վիտալի Բալասանյանի հայտարարությանը         17:00 - Տեսանյութ.Կապ չունի տանից 100 մետր եք հեռու, թե՝ 5 կմ, կողքի շենքի խանութ,100 հազար դրամով կտուգանվեք      16:32 - Զգուշացնում եմ,չափերը մի անցեք. Վիտալի Բալասանյանն ահազանգում է    

07 մար 2020 13:01

Օլիմպիական խաղերի հնարավոր չեղարկումը միլիարդների վնաս կհասցնի Ճապոնիայի տնտեսությանը

Տոկիոյի Օլիմպիական խաղերի չեղարկում միլիարդավոր դոլարների վնաս կհասցնի Ճապոնիայի տնտեսությանը:
Այս մասին գրում է Kyodo-ը: Աշխարհով մեկ մեծ տարածում գտնող կորոնավիրուսի պատճառով կարող են չեղարկվել նաև 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը: Եթե Խաղերը չկայանան, ապա ճապոնական տնտեսության կկրի 74,2 միլիարդ դոլարի կորուստ: Այս պահի դրությամբ կորոնավիրուսով վարակվածների թիվը Ճապոնիայում անցնում է 1000-ը, իսկ մահացածներինը` 12-ը:
 

32-րդ ամառային Օլիմպիական խաղերը կհյուրընկալի Տոկիոն: Այն կմեկնարկի հուլիսի 24-ին և կեզրափակվի օգոստոսի 9-ին: Մոտ 11 հազար մարզիկներ աշխարհի 206 երկրների կմրցեն 33 մրզաձևերում: Տոկիոն երկրորդ անգամ է հյուրընկալելու Օլիմպիական խաղերը. Առաջինը եղել է հեռավոր 1964 թվականին:
Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն արդեն իսկ հասցրել է ներկայացնել խաղերի ջահը: Օլիմպիական խաղերի ջահը կշռում է 1,2 կգ և ունի ոսկե սակուրայի տեսք: Ջահը վերևից հիշեցնում է սակուրայի ծաղիկ: 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի կրակը կվառվի 2020 թվականի մարտի 11-ին, ըստ ավանդույթի, Հունաստանում: Այն Ճապոնիա կտեղափոխվի 2020 թվականի մարտի 20-ին: Իսկ ջահի փոխանցումավազքը կսկսվի Ֆուկուսիմայում:



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր