Տավուշում տղամարդը մուտք է գործել քաղաքացու ննջասենյակ, փորձել խեղդել 34-ամյա կնոջն ու 1-ամյա երեխային, կա վիրավոր          Աստղագուշակ սեպտեմբերի 3-ի համար, ինչ է սպասվում կենդանակերպի նշաններին       Ֆրանսիական դատարանը նոր ձերբակալման օրդեր է տվել Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի համար    

07 մար 2020 14:44

Տեսանյութ. Վլադիմիր Պուտինն ամուսնության առաջարկ է ստացել

Իվանովոյի բնակչուհին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին առաջարկել է ամուսնանալ իր հետ: Դեպքը տեղի է ունեցել երկրի ղեկավարի՝ բնակիչների հետ հանդիպման ժամանակ:

«Ամուսնացե´ք ինձ հետ»,- ասել է բնակչուհին:
Ականատեսները պատմում են, որ այս խնդրանք-արտահայտությունը մտահոգել է ՌԴ նախագահին: Նրանք մեկ-երկու բառ են փոխանակել, ինչից հետո երիտասարդ աղջիկը շնորհակալություն է հայտնել նախագահին:
Ավելի ուշ՝ հանրային հանդիպումներից մեկի ժամանակ, Պուտինը հաստատել է, որ Իվանովոյում իրեն ամուսնության առաջարկ են արել:
«Իվանովոն անվանում էին հարսնացուների քաղաք, այսօր ես նույնպես նմանատիպ առաջարկ ստացա»,- պատմել է նա:
Պուտինն ամուսնանալու մտադրության մասին հայտարարել էր 2018-ին՝ լրագրողների հետ հանդիպմանը: Նա ասել էր, որ ինչ-որ մի օր, «իբրև պարկեշտ անձ», կամուսնանա:




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր