Մարդը չի կարողացել անգամ արցախցիներին անվտանգ բենզին բաժանել, բայց հիմա խորհուրդ է տալիս Հայաստանին          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Արամ Սարգսյանը՝ առաջիկա շաբաթներին թշնամու հնարավոր հարձակման մասին    

09 մար 2020 15:21

«Է՞ս չեք, արա». Միհրան Հակոբյանը՝թե ինչ գործով են իրեն կանչել հարցաքննության

Քաղաքական-հասարակական գործիչ Միհրան Հակոբյանը Faceook-ի իր էջում մանրամասնել է, թե ինչու էին իրեն հրավիրել Քննչական կոմիտե հանցաքննության;
Նա, մասնավորապես, գրել է. «Ինչպես տեղեկացրել էի` այսօր հրավիրված էի Արաբկիրի քննաչական բաժին` քրեական գործով որպես վկա հարցաքննության: Պարզվեց` գործը կապված է Ազգային ժողովում գույք կորելու հետ, որն ինձ առնչվում է այնքանով, որքանով որ ԱԺ-ում իմ նախկին աշխատասենյակի համակարգիչը չկա:
Որոնողական աշխատանքների արդյունքում` որոշվել է, որ ես պետք է հարցաքննվեմ եւ պատասխանեմ հարցին` արդյո՞ք տեղյակ եմ, թե որտե՞ղ է իմ նախկին աշխատասենյակի համակարգիչը:

Ուշագրավն այն է, որ ԱԺ-ում աշխատասենյակը հանձնել եմ 2018թ.-ի դեկտեմբերին` համապատասխան փաստաթղթերով: Այսինքն` ԱԺ աշխատակցի ներկայությամբ ակտ է կազմվել, որով ԱԺ շենքից դուրս են բերվել իմ անձնական իրերը: Եվ, քանի որ ԱԺ աշխատասենյակում բացի համակարգչից ամեն ինչն էր իմ անձնականը, ըստ էության, ակտը վերաբերվում է հենց համակարգչին:
2017թ.-ի մայիսին ԱԺ պատգամավոր ընտրվելուց հետո մեկ ամիս անց ձեռք եմ բերել MacBook Air համակարգիչ (մինչեւ հիմա օգտագործում եմ), որովհետեւ ԱԺ-ն ինձ համակարգիչ կարողացավ տրամադրել միայն 2017-ի հոկտեմբերին: Խոսքը հենց կորած համակարգչի մասին է, որը, ի դեպ, ոչ միայն նոր չէր, այլեւ` դարն ապրած համակարգիչ էր, եւ ԱԺ-ում էր հայտնվել հնության պատճառով պետական մեկ այլ հաստատության հաշվեկշռից դուրս գրելու հետեւանքով:
Ժամանակներ էին այդպիսին. առաջնահերթությունը տրվում էր ընդդիմության աշխատասենյակների կահավորմանն ու համակարգիչներով ապահովելուն: Ներկայիս բարձրաստիճան պաշտոնյաներին, որ 2017-ին պատգամավորներ էին դարձել, հարցրեք. իրենք պատգամավոր դառնալուց հետո աշխատասենյակներում պետական գույքի եւ համակարգչի խնդիր երբեւէ ունեցե՞լ են, թե՞ ոչ:
Հիմա պարզվում է` ԱԺ միջանցքների տեսախցիկների նկարածը չի պահպանվել, եւ ԱԺ-ում չեն կարողանում գտնել համակարգիչը, որը աշխատասենյակի հետ միասին հանձնել եմ ԱԺ աշխատակազմին: Բնական հարց է չէ՞ առաջանում. ինչպե՞ս կարող էր 2019թ-ի ընթացքում համակարգիչը` մոնիտորով ու քեյսով, ԱԺ շենքի տարածքից անէանալ, երբ շենքը ԱԱԾ կողմից հատուկ պահպանվող պետական օբյեկտ է, ԱԱԾ-ն էլ վարչապետին ենթական կառույց է:
Ինչեւէ, Արաբկիրի քննչական բաժնում այսօր հարց են տվել` համակարգիչը չկա, կարո՞ղ է տեղյակ լինեք` որտե՞ղ է այդ համակարգիչը: Պատասխանել եմ, որ համակարգիչը փաստաթղթավորված հանձնել եմ, իսկ հիմա պատկերացում չունեմ, թե որտեղ կարող է լինել այդ համակարգիչը:
Ուղղակի ցավալի է, որ պողոսների վարչապետը բան ու գործը թողած նման քրեական գործեր է հրահրում, քննիչներին նման կերպ ծանրաբեռնում ու անհարմար դրության մեջ դնում, ինձ էլ աշխատանքից կտրում ու ստիպում քննչականում նման անհեթեթ հարցերի պատասխանել: Միրզոյան Արարարտի բառերով ասած` է՞ս չեք, արա»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր