ԵԿՄ Վանաձորի խորհուրդը իշխանությունից պահանջում է դուրս բերել ՀՀ տարածքում տեղակայված Ադրբեջանի ԶՈՒ-ն          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Ապրիլի 25-ին, 24 ժամ կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը    

12 մար 2020 10:17

Պոտենցիալ ներդրողները դժգոհ են իշխանությունից. տարբեր օղակներ խոչընդոտում են նրանց մուտքը Հայաստանի տնտեսություն. «Հրապարակ»

«Ներդրումների պակասն ակնհայտ է բոլորիս համար, սակայն այն հատուկենտ պոտենցիալ ներդրողները, որոնք ուզում են ինչ-որ գործ սկսել Հայաստանում, բողոքում են իշխանությունների կողմից ըմբռնման, աջակցության բացակայությունից։ Ավելին՝ ասում են, որ տարբեր օղակներում ամեն կերպ խոչընդոտում են իրենց մուտքը Հայաստանի տնտեսություն։ 

Նրանցից մեկը, որը պատրաստվելիս է եղել քաղցկեղի բուժման ու ախտորոշման ժամանակակից սարքավորումներ բերել, այդպես էլ չի կարողացել Պետգույքի կառավարման կոմիտեի հետ լեզու գտնել և հողատարածք գնել՝ նշյալ կենտրոնի կառուցման համար։ Մեկ այլ նախագծով՝ սփյուռքի մեծահարուստները փորձել են նոր թաղամաս կառուցել՝ հյուրանոցային, զվարճանքային, սպորտային և այլ բաղկացուցիչներից կազմված մեծ համալիր, որտեղ մեծ թվով աշխատատեղեր կբացվեին, զբոսաշրջիկներ կգային, տեղական գյուղատնտեսությունը՝ որպես մատակարար, կզարգանար, սակայն մերոնք հրաժարվել են աջակցել նախագծին՝ մարզերից մեկում որևէ անմշակ հողատարածք չտրամադրելով։


Սա էլ՝ դեռ ոչինչ․ բիզնեսմեններից մեկը մեզ պատմեց, որ կառավարության անդամներն ու կառույցները, իրենց տպավորությամբ, իրար հետ կապ չունեն, երբեմն էլ ուղղակի սաբոտաժի են ենթարկում Նիկոլ Փաշինյանի հրահանգները։ Վարչապետը մի բան խոստանում է, բայց մյուս օղակներում դա չեն անում։ Ավելին՝ Փաշինյանը կարող է հենց ներդրողի հետ հանդիպման ժամանակ փորձել կապվել որևէ նախարարի կամ փոխնախարարի հետ, սակայն տևական ժամանակ վերջինս չարձագանքի, կամ ուղղակի չկարողանան նրան գտնել»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր