«Հնարավոր զարգացման երկու սցենար կարող է լինել՝ կա՛մ ՀԷՑ-ի սնանկացում և էներգետիկ ճգնաժամ, կա՛մ սակագների էական բարձրացում». «Փաստ»          Եկեղեցու դեմ պատերազմում Նիկոլ Փաշինյանի հույսը մնացել են մի քանի «աբիժնիկները». «Փաստ»       Հուլիսի 1-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը    

12 մար 2020 13:21

Ապատեղեկատվություն¯ կրթական հաստատությունները փակելու և քարոզարշավը չեղարկելու մասին

Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով անդրադարձավ բժիշկ Գևորգ Գրիգորյանի հայտարարությանը՝ նշելով, որ այն ապատեղեկատվություն է: «Հարսանիքում երեք քաղաքացիների կորոնավիրուսով վարակվելու մասին լուրը ծայրից ծայր սուտ է: Կա միայն մեկ վարակակիր: Ես կարծում եմ, որ չի կարելի նման հայտարարություններով խուճապ ստեղծել հանրապետությունում և այսպես ստել»,- ասաց քաղաքապետը:

Խոսելով վարակված քաղաքացու մասին, նշեց, որ նա տանը չէ, Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում է և այս պահին նրա վիճակը ծանր չէ:

Կրթական հաստատությունները փակելու առաջարկությունների մասին էլ ասաց, որ դրա կարիքն առայժմ չկա: «Մանկապարտեզները փակելու որոշում չենք կայացրել այս պահին: Ասեմ, որ շատ խիստ հիգիենա է պահպանվում, իմ անձնական վերահսկողության ներքո են նախադպրոցական հաստատությունները: Այս պահին միայն քննարկվում է նախնական մեկ շաբաթով սպորտդպրոցը փակելու հարցը: Բոլոր դպրոցներին ու կրթական հաստատություններին տրամադրել ենք անհարժեշտ պարագաները՝ մաքրությունը և սանիտարահիգիենիկ նորմերը պահպանելու համար:

Խոսելով քարոզարշավի մասին, Դ. Գասպարյանն ասաց, որ հաշվի առնելով Էջմիածնում մեկ վարակակրի փաստը, Զվարթնոց թաղամասում իր մասնակցությամբ կայանալք քարոզարշավը չեղարկվել է:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր