Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին          Հայտնի թուրք սեյսմոլոգը նախազգուշացրել է՝ Թուրքիայում ուժգին երկրաշարժ, ցունամի կլինի       Մենք ուզում ենք դուրս գալ ստի ու ներքին թշնամանքի հնգամյակից, նման շարժումը պետք է խրախուսի կամ առաջնորդի եկեղեցին ու հանրային դաշտը    

12 մար 2020 15:25

Բամբասանքի տարածում.Քաղաքապետը ոչ մի տեղ չի գնացել, նա Երևանում է՝ ընտանիքի հետ,

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայկ Մարությանը Երևանում է և այս օրերին երկրից չի մեկնելԵրևանի քաղաքապետ Հայկ Մարությանն իր հերթական արձակուրդն է վերցրել մարտի տասին։ Յուրաքանչյուր աշխատող տարվա մեջ 24 օրվա արձակուրդի իրավունք ունի։ Այդ քսանչորս օրը կարելի է օգտագործել միանգամից կամ մաս-մաս։ Քաղաքապետ Մարությանը 2019-ին օգտագործել է իր հասանելիք արձակուրդային օրերից 14-ը, ևս երկու օր չվճարվող արձակուրդ է վերցրել (ինչպես ասում են՝ իր հաշվին)։ Սա սովորական, նույնիսկ պարզունակ տեղեկություն է՝ անգամ թերևս լուսաբանման ոչ արժանի։ Սակայն բամբասկոտ լրատվամիջոցներն այդպիսին չէին լինի, եթե ամեն մի պարզ բանից ինտրիգ չհյուսեին՝ համեմելով բամբասանքն ապատեղեկատվությամբ։ Օրինակ` մեկը գրում է, թե իբր, քաղաքապետն անսպասելի մեկնել է երկրից ընտանիքի հետ, մյուսը, թե՝ ընկերների հետ գնացել է Չեխիա, երրորդը` ինչ-որ հեռուն գնացող հետևություններ է անում սրա հիման վրա, և այլն, և այդպես շարունակ։
Մինչդեռ, քաղաքապետը ոչ մի տեղ չի գնացել, նա Երևանում է՝ ընտանիքի հետ։ Ցանկացած մարդու, առավելևս հանրային դեմքերի ելումուտը երկրից հնարավոր է ստուգել, և պրոֆեսիոնալ լրագրողը գիտի, թե ինչպես են դա անում։ Բայց, ինչպես երևում է, մեր գործընկերների խնդիրը ոչ թե իրականությունը հաղորդելն է, այլ տարբեր երանգավորմամբ բամբասանքի տարածումը։
Անչափ ցավալի է, որ այդ «երգչախմբին» իր ձայնն է միացրել ավագանու անդամ Դավիթ Խաժակյանը, որին երեկվանից հանգիստ չի տալիս քաղաքապետի՝ արձակուրդում գտնվելու փաստը։
     Կոռուպցիայի դեմ պայքարի անխոնջ առաջամարտիկը, որի երևակայության արգասիքն առիթ ունեցանք վայելելու անցած տարվա վերջին ամիսներին, իր ֆեյսբուքյան գրառումներում օգտագործում է «չհայտարարված արձակուրդ», խորհրդավոր տերմինը, դժգոհում, որ ոչ ոք չգիտի, թե ուր է գնացել քաղաքապետը և կոչ է անում նրան՝ շուտափույթ վերադառնալ երկիր ու պայքարել կորոնավիրուսի դեմ։
Ստիպված եմ հարգարժան պարոն Խաժակյանին առաջարկել՝ հրաժարվել բամբասանքի հիման վրա դատողություններ անելու՝ արդեն սովորական դարձող պրակտիկայից և ֆեյսբուքյան ստատուսներ թողարկելուց ազատ ժամանակ այնուամենայնիվ ընթերցել «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքը և Աշխատանքային օրենսգիրքը, մասնավորապես, արձակուրդի իրավունքին վերաբերող դրույթները։
     Իսկ հակահամաճարակային գործողությունների հարցում քաղաքապետարանը հետևում է առողջապահության նախարարության հրահանգներին»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր