«Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին          Փրկարարները ջրանցքից դուրս են բերել մոտ 75 տարեկան կնոջ մшրմին       Արհեստածին Ադրբեջանը ոչ միայն պատմականորեն չի կոչվել Ադրբեջան, այլ ազգի նախնիներն իրենց ինքնանվանման մի քանի ձև ունեին    

13 մար 2020 10:56

ՀՀ քաղաքացիների պատվիրված սպանություններ նախապատրաստելու գործով ԱԱԾ-ն գտել է վարձու մարդասպանին, բայց նա ազատության մեջ է.«Ժողովուրդ»

«Մարտի 11-ին ԱԱԾ-ն հայտնել էր, որ ստացել է փաստական տվյալներ՝ ՀՀ քաղաքացիների պատվիրված սպանություններ նախապատրաստելու, ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու և մի խումբ անձանց կողմից պահելու, կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ ՀՀ պետական սահմանը պար­բերաբար հատելու վերաբերյալ: ԱԱԾ-ն հրապարակել էր, որ 2014 թ. հունիսին Երևան քաղաքի Գյուլբենկյան փողոցում հրազենից կրակոցներ են արձակ­վել զբոսանքի դուրս եկած թիրախավորված անձի ուղղությամբ, ահա, 6 տարի անց պարզվում է, որ այդ անձը եղել է Արսեն Չիչյանը՝ Բոդոլը, որը «Ժո­ղովուրդ» օրաթերթի հետ զրույցում հաստատեց այդ տեղեկությունը՝ նշելով. «Այո, իմ դեպքն է»: 

Նկատենք, որ այս աղմկահարույց բացահայտման խմորը դեռ շատ ջուր կքաշի,  չի բացառվում, որ քրեական գործով ԱԱԾ-ն պատասխանատվության կանչի «օրենքով գողերի»: Լուրեր կան, որ կարող է հարցաքննության հրավիրվել «օրենքով գող», 41-ամյա Արտյոմ Սարգսյանը, որը առավել հայտնի է «Սարատովի Արտյոմ» անունով,  էլի այլ «օրենքով գո­ղեր»: 

Իհարկե, «Ժողովուրդ» օրաթերթը քրեական գործով մի շարք տեղեկությունների տիրապետում է, սակայն նախաքննությանը չխոչընդոտելու նկատա­ռումներից ելնելով՝ այդ մասին առայժմ ոչինչ չենք հրապարակի, միայն հավելենք, որ մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ԱԱԾ-ն գտել է վարձու մար­դասպանին, սակայն նա ազատության մեջ է: 

Չի բացառվում, որ վարձու մարդասպանը նախաքննական մարմնին հայտնել է այն, ինչ պետք է եղել, այդ համագործակցության արդյունքում նրան ազատ են թողել»,-գրում է թերթը:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր