Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս          Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ       Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք    

13 մար 2020 12:28

Արբանյակն Իրանում զանգվածային գերեզմաններ է հայտնաբերել. կորոնավիրուսի զոհերի թիվն իրականում կարող է շատ ավելի մեծ լինել

Արբանյակից արված լուսանկարները փաստում են, որ իրանական Ղոմ քաղաքում կան զանգվածային գերեզմաններ, ինչը նշանակում է, որ կորոնավիրուսի բռնկման հետևանքով մահացածների թիվն իրականում շատ ավելի մեծ է, քան ներկայացնում են իշխանությունները: Նման պնդմամբ է հանդես գալիս բրիտանական հեղինակավոր The Guardian պարբերականը:


Նկարներում երևում է, որ փետրվարի վերջից գերեզմանների տարածքը կտրուկ ավելացել է, ինչը վկայում է, որ համաճարակի տարածման ծավալները հսկայական են, սակայն իշխանությունները փորձում են քողարկել դա:
Աղբյուրը հիշեցնում է, որ փետրվարի 24-ին, երբ նոր գերեզմանափոսերն արդեն փորվում էին, Ղոմից մի պաշտոնյա երկրի առողջապահության նախարարությանը մեղադրել էր բռնկման իրական ծավալի մասին ճշմարտությունը միտումնավոր թաքցնելու համար:
Նախարարության վերջին տվյալների համաձայն՝ Իրանում կորոնավիրուսով ախտահարվել է  ավելի քան
10 000 մարդ, կա  429 զոհ:
Ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 131 621-ի, մահվան դեպքերի քանակը 4940 է, առողջացել է ավելի քան 68 500 մարդ:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր