Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցածից հետո արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»          Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների       Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

14 մար 2020 13:15

Աշխարհում կորոնավիրուսի զոհերի թիվը հասավ 5436-ի, վարակվել է 145 698-ը

Աշխարհում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 5436-ի: Նոր կորոնավիրուսի առաջացրած թոքաբորբի հետեւանքով վերջին մեկ օրում մահացել է 453 պացիենտ: Համավարակի ամբողջ ընթացքում սա ռեկորդային մահացություն է:
Աշխարհում մեկ օրում հաստատվել է վարակվելու 10 929 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է մինչեւ 145 698-ի:
Համավարակի ամբողջ ընթացքում առողջացել եւ հիվանանոցներից դուրս է գրվել 72 550 պացիենտ: Դեռեւս բուժում է ստանում 67 712 պացիենտ, որոնցից 6082-ը (9 տոկոսը) ծանր կամ կրիտիկական վիճակում են:
Եվրոպայի երկրներում իրավիճակը շարունակում է անչափ ծանր մնալ. նոր դեպքերի թիվը շարունակում է աճել Իտալիայում, Իսպանիայում, Ֆրանսիայում եւ Գերմանիայում: Նորվեգիայում, Շվեդիայում, Շվեյցարիայում եւ Նիդեռլանդներում հիվանդացությունը նույնպես բավականին բարձր է:
Իրանում եւ Հարավային Կորեայում եւս նոր դեպքերի թիվն աճում է, ընդ որում՝ Իրանում ռեկորդային աճ ունի նաեւ մահացությունը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր