ԱԱ-2026․ Իսպանիան հաղթեց Պորտուգալիային, Բելգիան՝ ԱՄՆ-ին, երկու թիմերն անցան 1/4 եզրափակիչ          Միջպետական ճանապարհի դիմաց Ադրբեջանի մեծ դրոշ են տեղադրել․ «Հրապարակ»       Ախորժակն ուտելիս է բացվում․ «Հրապարակ»    

14 մար 2020 17:01

Մի շարք ավիաընկերություններ չեղարկել են չվերթները դեպի Երևան

«Զվարթնոց» օդանավակայանը նորմալ հունով աշխատում է, բայց կան որոշակի չեղարկված չվերթներ: Այս մասին ասաց «Զվարթնոց» օդանավակայանի հանրային կապերի պատասխանատու Սաթենիկ Հովհաննիսյանը:


« «Ryanair» ընկերությունը չեղարկել է չվերթները Երևան-Միլան, Երևան-Հռոմ ուղղություններով, «Արմենիա» ընկերությունը՝ Երևան-Լիոն, Երևան-Թել Ավիվ ուղղություններով: «Qatar Airways» ընկերությունը՝ Դոհա-Երևան, «Բելավիա» ընկերությունը՝ Մինսկ-Երևան, «Fly Dubai» ընկերությունը՝ Դուբայ-Երևան, և «Pegas Fly» ընկերությունը՝ Սոչի-Երևան չվերթները նախատեսում են չեղարկել»,-մանրամասնեց նա:
Սաթենիկ Հովհաննիսյանն ասաց, որ այս պահին  ցուցանիշ ներկայացնել չի կարող, բայց բնական է, որ ուղևորահոսքի նվազում կլինի:


Նա նաև հիշեցրեց, որ օդանավակայանում այս օրերին հատուկ հսկողություն է իրականացվում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր