Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք          Տեսանյութ.Կիրանցում գերլարված իրավիճակ է, սև բերետավոտներն ուժի կիրառմամբ փորձում են բացել ճանապարհը       Հյուրանոցի տարածքում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց    

16 մար 2020 11:35

Տեսանյութ.Փոքրիկ պարգևատրում՝կորոնավիրուսից բուժված ՀՀ քաղաքացուն.մեկուսացման քաղաքականությունը կշարունակվի

Այսօր՝ ժամը 15.00-ին, տեղի կունենա կառավարության արտահերթ նիստ, որտեղ կքննարկվի կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով Հանրապետությունում արտակարգ դրություն մտցնելու հարցը։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերով ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյան։ 

Հիշեցնենք, որ Հայաստանում կորոնավիրուսի գրանցված դեպքերի թիվը հասել է 30-ի, որոնցից 1-ը՝ առողջացած է։

«Մենք կհաղթահարենք ոչ միայն կորոնավիրուսը, այլև ակնկալվող տնտեսական դժվարությունները»,-ասաց նա:
Վարչապետը հայտնեց նաև, որ եթե կառավարությունը արտակարգ դրություն հայտարարելու մասին որոշում ընդունի, ԱԺ նիստ կհայտարարվի, հարցուպատասխան կլինի՝ գնահատելու այս ընթացքում ձեռնարկված քայլերի արդյունավետությունը:


Նա ասաց, թե որոշել է փոքրիկ պարգևատրում տալ կորոնավիրուսից բուժված ՀՀ քաղաքացուն:
Վարչապետի խոսքով՝ այս պահին 300 քաղաքացի մեկուսացված է, ևս 300 քաղաքացու մեկուսացնելու համար տարածքներ են նախապատրաստվել, մեկուսացման քաղաքականությունը կշարունակվի:
Մանրամասները՝ տեսանյութում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր