Տեսանյութ.Խնդրում եմ, գնացեք ընտրության, էս մարդուն բոլորով ճամփենք, նա ադեկվատ չէ, հավասարակշիռ չէ, այս պաշտոնի համար չէ          «Mercedes»-ը Նոր Գեղիի գյուղապետարանի մոտ բախվել է «Հայ մամուլ»-ի մեքենային, ապա վրшերթի ենթարկել հետիոտնին, կան տուժածներ       Տեսանյութ.Ես իմ երեխուն եմ ուզում, տարավ վшռեց Ազատ գյուղում. Փաշինյանի ելույթն ընդհատած քաղաքացուն հեռացրեցին    

16 մար 2020 13:44

Էջմիածնում ահազանգում են՝ գազի տեսուչներին ստիպում են գնալ տներն ու գրի առնել օգտագործած գազի արդյունքները

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ Էջմիածնից ահազանգում են, թե գազի տեսուչներին ստիպել են գնալ մարդկանց տները եւ գրի առնել օգտագործված գազի թվերը։
«Չգիտեմ Էջմիածին քաղաքի գազի պատասխանատու Սաշիկն ով է, բայց ահազանգում են, որ տեսուչներին ստիպել է գնան մարդկանց տներ եւ գրի առնեն օգտագործված գազի թվերը:
Պատկան մարմիններ արժե զբաղվել այս հարցով եւ դադարեցնել փակ քաղաքում մարդկանց տներ այցելելը»,-գրել է Մարուքյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր