Տեսանյութ.Այսօր Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը` Վարդավառը          Հայաստանի Մ16 հավաքականը հաղթեց Մոլդովային և դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ       Արմավիրի մարզում 18-ամյա ժամկետային զինծառայողը «Nissan Teana»-ով բшխվել է հաստաբուն ծառին, վիրшվոր կա    

16 մար 2020 15:29

Պուտինը թքած ունի պատժամիջոցների վրա.պատժամիջոցների հետևանքով ստացել է նույնքան եկամուտ, որքան որ կորցրել է

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, մեկնաբանելով Եվրոպայի և ԱՄՆ-ի կողմից հակառուսական պատժամիջոցների սահմանումը, հայտարարել է, որ «երկիրը թքած ունի» դրանց վրա, քանի որ պատժամիջոցների հետևանքով ստացել է նույնքան եկամուտ, որքան որ կորցրել է:

Պուտինն այս մասին ասել է ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցում:

«Թքած ունենք այդ պատժամիջոցների վրա»,-ասել է ՌԴ  նախագահը՝ մանրամասնելով, որ երկիրը  դրանց հետևանքով կորցրել է 50 մլրդ դոլար, բայց միևնույն ժամանակ այդքան էլ աշխատել է:

Պուտինի խոսքով՝ պատժամիջոցները հնարավորություն տվեցին «միացնել ուղեղն» ու սեփական արտադրություն սկսել մի շարք ոլորտներում, ինչպես նաև զարգացնել գյուղատնտեսությունն ու ազատել ներքին շուկան:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր