Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Տեսանյութ.Տավուշում պայմանագրային զինծառայողներ են միացել պայքարին       Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք    

18 մար 2020 12:35

Դերասանուհի Օլգա Կուրիլենկոյին հրաժարվել են հոսպիտալացնել Լոնդոնում,հոսպիտալացնում են նրանց, ում դեպքում մահանալու հավանականությունը մեծ է

Դերասանուհի Օլգա Կուրիլենկոն՝ Ջեյմս Բոնդի մասին ֆիլմաշարի աստղը, պատմել է՝ ինչու իրեն չեն հոսպիտալացրել բարձր ջերմության պայմաններում։ Վերջերս աստղը խոսոտավանել է, որ վարակվել է կորոնավիրուսով։
Արտասահմանյան շատ աստղեր հայտնում են COVID-19-ով վարակված լինելու մասին։ Վերջերս այս մասին հայտարարել է նաեւ Օլգա Կուրիլենկոն։ Դերասանուհին մի ամբողջ շաբաթ պայքարել է բարձր ջերմության դեմ, որը հասնում էր 38,5 աստիճանի։ Instagram-ի իր էջում նա պատմել է, որ այս պահին հոսպիտալում չի գտնվում։

Աստղին, որն այժմ գտնվում է Լոնդոնում, հիվանդանոց չեն տարել տեղերի անբավարարության պատճառով։ Բացի այդ՝ հոսպիտալացնում են միայն նրանց, ում դեպքում մահանալու հավանականությունը մեծ է։ Օլգայի հետեւից բժիշկները կգան, միայն երբ նրա մոտ շատ բարձր ջերմություն կգրանցվի։
Կուրիլենկոն գաղափար անգամ չունի՝ որտեղ է վարակվել կորոնավիրուսով, սակայն ենթադրել է, որ կարող էր վարակվել տաքսիի դռներից։ Մեծ Բրիտանիայում կորոնավիրուս հայտնաբերվել է 1,5 հազար մարդու մոտ։ Առողջացել են 52-ը։ Ամբողջ աշխարհում 185 հազար վարակված կա։ Շատ երկրներ սահմանափակում են ավիաշփումները, կարանտին մտցնում։ Բժիշկները խորհուրդ են տալիս հետեւել հիգիենայի կանոններին՝ ձեռք չտալ դեմքին եւ խուսափել մարդկանց հետ շատ մոտ հեռավորության վրա շփումից։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր