Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ          Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը       Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով. եղանակն առաջիկա օրերին    

18 մար 2020 18:03

Լյովա Խաչատրյանը պատրաստ է 1.5 տոննա ծիրանի սպիրտ նվիրել համաճարակի կանխարգելման համար

Լյովա Խաչատրյանը պատրաստ է 1.5 տոննա ծիրանի սպիրտ նվիրել համաճարակի կանխարգելման համար
ԱԺ նախկին պատգամավոր Լյովա Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ ունի 1.5 տոննա ծիրանի օղու սպիրտ և պատրաստ է անվճար տրամադրել հակահամաճարակային միջոցառումների համար։

Հայտարարությանը հետևել էր «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Մկրտչյանի արձագանքը: Պատգամավորը հայտարարել էր, որ պայմանավորվածություն է ձեռք բերել Աժ նախկին պատգամավոր Լյովա Խաչատրյանի հետ, 300 լիտր սպիրտ տրամադրել էջմիածինցիներին։

Hayacq.com-ը կապ հաստատեց Լյովա Խաչատրյանի հետ, պարզելու, թե ի՞նչ փուլում է գտնվում գործընթացը:

Լյովա Խաչատրյանը Hayacq.com-ի հետ զրույցում նշեց, որ արդեն բազմաթիվ դիմողներ կան.« Նարեկ Մկրտչյանը արձագանքել էր և արդեն 300լիտրը եկել տեղափոխել են Էջմիածին: Ինձ տեղեկացրեցին, որ շշալցնում են, որպեսզի բաժանեն ազգաբնակչությանը: Արձագանքել են նաև Աշտարակի և Ապարանի հիվանդանոցները, ինչպես նաև դիմել են ԵԿՄ Արագածոտնի մարզային կառույցից: Երևանից էլ են դիմում, նույնիսկ կրոնական կազմակերպություններից մեկը ասաց, որ իրենց հավատացյալների համար են ուզում: Իհարկե դեռ շարունակվում են զանգերը: Փորձում ենք այն հնարավորինս համաչափ բաշխել, որ որքան հնարավոր է շրջանակը լայն լինի»:

Լյովա Խաչատրյանը նաև նշեց, որ պետք է կանգնել պետության կողքին, քանի որ սա բոլորի խնդիրն է և բոլորով պետք է պայքարել այս չարիքի դեմ.«Շատ տհաճ է, երբ լսում ես, որ սպիրտի գները 7-8 անգամ թանկացրել են, հատկապես այս համաճարակի դեպքում դա անթույլատրելի է։ Մենք բոլորով պետք է պայքարենք այս համաճարակի դեմ, նեցուկ լինենք պետությանը: Ամենակարևորը, բոլորս պետք է երկաթյա կարգապահությամբ ամեն ինչ անենք, որպեսզի այս համաճարակը  մեր երկրում լայն տարածում չունենա»:

Լյովա Խաչատրյանը նաև հորդորեց, որ որքան էլ  ծիրանի օղու սպիրտը անուշաբույր և գայթակղիչ լինի, այն օգտագործել բացառապես խիստ նպատակային՝ համաճարակի կանխարգելման առիթով.«Դեռ չգիտենք, թե այս վիրուսը որքան ժամանակ կձգվի և ունեցած պաշարներն էլ անսպառ չեն: Հորդորս է օգտագործել բացառապես համաճարակի առիթով, իսկ խմել մենք դեռ կհասցնենք, երբ արդեն այս ճգնաժամային վիճակը պատվով հաղթահարած լինենք: Իսկ այս պահին բոլորս միասնական պետք է պայքարենք դրա դեմ»,-եզրափակեց Լյովա Խաչատրյանը: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր