Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

19 մար 2020 12:27

Ո՞վ է լինելու Արցախի հաջորդ նախագահը. սոցհարցման արդյունքները

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը խոսեց Արցախում կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրությունների մասին:
 
Ահարոն Ադիբեկյանը նշեց, որ Արցախում առաջին անգամ է, որ նման քանակի կուսակցություն և թեկնածուներ են մասնակցում ընտրություններին. «Արցախում ընտրություններին հետևում են հարցվածների մոտ 72 տոկոսը, ընդ որում ընտրությունների ժամկետը գիտեն հարցվողների 85 տոկոսը: Մեզ հետաքրքիր էր՝ գիտեն բոլոր թեկնածուներին, թե՝ ոչ։ Պարզվեց՝ ամենաճանաչված թեկնածուն Արայիկ Հարությունյանն է։ Նրան գիտեն 84 տոկոսը։ Երկրորդը Մասիս Մայիլյանն է՝ 64 տոկոս, Վիտալի Բալասանյանը՝ 60 տոկոս, Աշոտ Ղուլյանը՝ 54 տոկոս, իսկ մնացածը համեստ թվեր ունեն»,-ասաց սոցիոլոգը։
 
Ըստ սոցհարցումների, հարցվածների 32 տոկոսը պատրաստ է քվեարկելու, իսկ մնացածը դեռ մտորումների մեջ են. «Մի խումբ էլ կա, որ ասում է՝ դա գաղտնիք է։ Այդ 32 տոկոսից 19 տոկոսը կքվեարկի Արայիկ Հարությունյանին, 9-ը՝ Մասիս Մայիլյանին։ Համաձայն հարցումների՝ նրանք, ովքեր արդեն որոշել են, թե ում են ընտրելու, Արայիկ Հարությունյանին կտան 46 տոկոս, Մասիս Մայիլյանին 22 տոկոս, Վիտալի Բալասանյանին 8 տոկոս, Աշոտ Ղուլյանին 4 տոկոս, որոնք կտանեն ձայների 80 տոկոսը: Առաջատարը մնում է Արայիկ Հարությունյանը, ում հենքային ռեսուրսը բավական մեծ է»,-նշեց Ահարոն Ադիբեկյանը։
 
Ահարոն Ադիբեկյանը նաև ասաց, որ երկփուլ նախագահական ընտրությունների հավանականությունը բավական ցածր է։  
Մանրամասները Hayacq.com-ի տեսանյութում 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր