Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք          Մարտի 29-ին երկար ժամանակով լույս չի լինի բազմաթիվ հասցեներում       Ինչպես կարող են Երևանի իշխանություններն իրենց երկիրն անվտանգ համարել, երբ նրա տարածքի որոշ հատվածներ արդեն օկուպացված են ադրբեջանցիների կողմից    

14 փետ 2020 16:45

Հանրաքվեի տապալումն ավելի հավանական է, քան իրականացումը. Սոցիոլոգ

«Հաշվի առնելով Հայաստանում ընտրողների ռեալ թիվը, ընտրողների առնվազն յուրաքանչյուր երկրորդը պետք է գա ընտրության»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում անդրադառնալով սպասվող սահմանադրական հանրաքվեին քաղաքացիների մասնակցության խնդրին, ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը։
Նա նշեց, որ 2018 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընտրողների ընդամենը 1/3-ն էր իշխանությանը կողմ արտահայտվել։ Նշենք, որ հանրաքվեի արդյունքները որոշվելու են ստացված «այո»-ների քանակով։ «Հանրաքվեի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի համաձայն՝ հանրաքվեի դրված օրենքի կամ փոփոխության նախագիծը կհամարվի ընդունված, եթե նախագծին քվեարկի քվեարկության մասնակիցների կեսից ավելին, սակայն ոչ պակաս, քան քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թվի ¼-ը, այսինքն, մոտավորապես 650 հազարը:
Ադիբեկյանի խոսքով, ընդդիմադիր քաղաքական ուժերը, որոնք ըստ էության կոչ են անում քաղաքացիներին չմասնակցել հանրաքվեին, եթե միավորվեին, գուցե ակնկալվող 650 հազար քվեն ընդհանրապես չապահովվեր։
«Կարող է այդ 650 հազարը գան ու ձայների մեծամասնությամբ հանրաքվեն տեղի ունենա, սա մի սցենար է, երկրորդն այն է, որ չեն գալիս եւ էլ նշանակություն չունի, թե ձայները ինչպես կբաշխվեն»,-ասաց սոցիոլոգը՝հավելելով, որ եթե նկատի ունենանք իշխանությունների արձանագրած ռեալ արդյունքները՝ գործազրկության կրճատման, մարդկանց եկամուտների բարձրացման , արտասահմանյան ներդրումների հոսքի տեսանկյունից, ապա այստեղ իշխանությունը գլուխ գովալու տեղ չունի։
« Ընդ որում, ազատելով աշխատանքից նախկին կաշառակերներին, պաշտոնական դիրքը չարաշահողներին, որոնք ունեն իրենց շրջապատը եւ երազում են գալ իշխանության եւ հին ձեւով շարունակել աշխատել, նշանակում է, որ բացի դասական ընդդիմադիրներից, նրանք վաստակել են բավականին լուրջ ընդդիմադիրներ»,-նշեց սոցիոլոգը։
Ադիբեկյանը ասաց, որ Հայաստանում երբեք հանրաքվեներին ընտրողների, գոնե կեսի մասնակցություն չի արձանագրվել։
«Այս ամենը հուշում է , որ շատ հնարավոր է հանրաքվեն տապալվի, եթե, իհարկե, հանձնաժողովները ինչ-որ բան չանեն»,-կարծում է Ահարոն Ադիբեկյանը։
Անդրադառնալով մամուլում հրապարակված տեղեկություններին, թե իշխանությունը մտադիր է ապրիլի 5-ին կազմակերպել Վանաձորի եւ Գյումրիի համայնքապետերի ընտրությունները, այդկերպ նպատակ ունենալով ընտրողներին տեղամաս բերել, սոցիոլոգն ասաց, որ այդ մեխանիզմը դժվար աշխատի։
«Վերջին ՏԻՄ ընտրությունները, որոնք տեղի ունեցան եւ որոնց ընթացքում փորձ արվեց դուրս մղել ՀՀԿ-ականներին, ցույց տվեցին, որ ընտրված գյուղապետերի, քաղաքապետերի, ավագանու անդամների մեծ մասը կամ անկուսակցական են, այսինքն, նրանք չեն դարձել «Իմ քայլը»-ի անդամ, նրանք ուղղակի դարձել են անկախ։ Նրանք բավականին լուրջ արտոնություններից են զրկվել, բավականին լուրջ վերահսկողության տակ են, հետեւաբար, նրանք ավելի շուտ կքարոզեն իրենց համայնքներում «դեմ» քվեարկել, քան «կողմ», որովհետեւ քաղաքացու համար ՍԴ-ն նշանակություն չունի, նա երբեք չի դիմում ՍԴ, իր գործերը դզելու համար, ուստի, այս ամենը հաշվի առնելով, ինձ թվում է, որ տապալումն ավելի հավանական է, քան իրականացումը»,-եզրափակեց Ահարոն Ադիբեկյանը։
a

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր