Ամուսնու կողմից նախկին կնոջ uպանnւթյան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է          Թբիլիսյան խճուղում բախվել են «Tesla»-ն, «Mercedes»-ն ու «Daewoo»-ն. կա տուժած       Ձերբակալվել է ՊԵԿ նախագահի նախկին տեղակալ Վախթանգ Միրումյանը    

19 մար 2020 13:48

«Նորք-Մարաշ» ԲԿ-ում սրտի բարդ վիրահատության ենթարկված 4,5-ամյա Անգելինան մահացել է

4,5 ամյա Անգելինան, ով օրեր առաջ «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում սրտի բարդ վիրահատության էր ենթարկվել, այսօր մահացել է: Այս մասին  հայտնեցին «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի հասարակայնության հետ կապերի բաժնից:
Հիշեցնենք, որ մարտի 8-ի լույս 9-ի գիշերը «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում երեխային «արհեստական ձախ փորոք» կոչվող սարք էին տեղադրել:
Վիրահատությունն անցկացրել են հայտնի սրտավիրաբույժ Հրայր Հովակիմյանը, ինչպես նաեւ Գագիկ Հեբոյանն՝ իր գործընկերների հետ:
Վիրահատությունն արժեցել էր 100 000 դոլար, այդ գումարի 70%-ը հավաքվել էր 2 օրում: Մյուս 30%-ը վճարվել էր պետբյուջեից:
Նշենք, որ այսօր բարեգործական նախաձեռնությունների հեղինակ Արմեն Մարտիրոսյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել էր Անգելինայի մահվան մասին. «Մեր Անգելինան գնաց հրեշտակների մոտ, պուճուրը լքեց մեզ։ Բոլորիս մեծ համբերություն»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր