«Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին          Փրկարարները ջրանցքից դուրս են բերել մոտ 75 տարեկան կնոջ մшրմին       Արհեստածին Ադրբեջանը ոչ միայն պատմականորեն չի կոչվել Ադրբեջան, այլ ազգի նախնիներն իրենց ինքնանվանման մի քանի ձև ունեին    

19 մար 2020 15:50

Տեսանյութ.Գլուխն եմ կտրելու այն մարդու, ով կոռուցպիայով է զբաղվելու,եթե մեկի մտքով կարող անցնել, որ կարող է դավաճանել ժողովրդին

Հայաստանի Հանրապետությունը և Երևան քաղաքը՝ որպես դրա մի մաս, որպես մայրաքաղաք, ապրում են նոր իրողությունում, այդ իրողությունն այն է, որ այլևս չկան մշտական շահող ընկերություններ, որոնք մշտական ունեն, որոնք գալիս են և 5, 10 տարի իրենք են անում այդ գործը: Այս մասին Երևանի ավագանու նիստում հայտարարեց քաղաքապետ Հայկ Մարությանը:


«Այլևս դա չկա և դա նոր իրողություն է, եկել է նոր իշխանությունը և ասել է, որ այսուհետ մրցույթները պետք է լինեն ազնիվ, թափանցիկ ու բոլորի համար: Երբ մենք եկել ենք իշխանության, պարզվել է, որ բոլոր վարչություններում մրցույթների համար տեխնիկական բնութագիր գրողներ չեն եղել, իսկ չեն եղել քանի որ նախկինում դրա կարիքը չի եղել: Ի՞նչ մրցությի մասին է խոսքը, երբ պարզ է եղել՝ էս մարդն է հաղթելու, նա ունի 10 տարվա մշտական: Անցած տարի մենք վերջ տվեցինք այդ ամեն ինչին»,- նշեց քաղաքապետը:
Նրա խոսքով՝ քայլեր են արվել գնումների պրոցեսը փոփոխելու, բերելու նոր իրողություն,ավելի մեծ պատասխանատվություն դնելու. «Պետք է մեր հաշվարկներով լավ լինի, բայց կլինեն նաև խնդիրներ, որովհետև մենք դրել ենք 100 տոկոսանոց բանկային երաշխիք, էդտեղ էլ բարդույթուններ կան և կարող են չմանսակցել որոշ մրցույթների, դա էլ պետք է անցնենք, շտկումներ կարվեն: Դա պետք է 20 տարի առաջ արվեր, մենք էլ հիմա խոսեինք ավելի բարձր մատերիաներից»,- ասաց Մարությանը:


Հայկ Մարությանը վստահեցրեց՝ քանի ինքը քաղաքապետ է, «գառանտն» է նրա, որ այդ համակարգային փոփոխությունները արվեու են. «Երաշխավորն եմ նրա, որ արվելու է 100 տոկոսով ազնիվ, թափանցիկ, արդար, առաց կոռուպցիայի, գլուխն եմ կտրելու այն մարդու, ով կոռուցպիայով է զբաղվելու: ՀՀ ժողովուրդը վստահել է մեզ, և եթե մեկի մտքով կարող անցնել, որ կարող է դավաճանել ժողովրդին՝ ամենակոպիտ պատասխանն է ստանալու բոլորի կողմից: Սա հիմնական մեր գործն է այսօր, որ ամեն ինչը պետք է լինի ազնիվ, որովհետև ժողովուդրը մեզնից սպասում է դա և արդյունք, արդյունք էլ է լինելու»,- ընդգծեց նա:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր