Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված սպասվում է բարձր ջերմային ֆոն          «Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել, վիրավոր կա       Շահրամանյանի կողմից Ադրբեջանին փոխանցված հայտարարության տեքստում չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ ԶՈւ վերաբերյալ    

20 մար 2020 10:00

«Մեջքից խփեց մեզ». Գլխավոր դատախազը՝ ԱԱԾ-ի մասին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օթերթը գրում է. «ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի համար մեջքից հարված է եղել Ազգային անվտանգության ծառայության կողմից արված բացահայտումը՝ դատախազի կաշառքի գործով: Գլխավոր դատախազն այս հարցի շուրջ խոսել է մարտի 10-ին՝ ՀՀ գլխավոր դատախազությունում տեղի ունեցած կոլեգիայի ընդլայնված նիստի ժամանակ:
Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Արթուր Դավթյանն այդ նիստում անդրադարձել է 2019 թվականի՝ Գլխավոր դատախազության դատախազի կաշառքի գործով ԱԱԾ բացահայտմանը: Նա հայտարարել է, որ այդ դեպքը մեջքից հարված էր իրենց: «Մեջքից խփեց մեզ», – ասել է նա նիստի ընթացքում:
Հիշեցնենք, որ խոսքը վերաբերում է Լեւոն Կարապետյանի շուրջ բացահայտմանը:
Նա, լինելով ՀՀ գլխավոր դատախազության կազմակերպական-վերահսկողական բաժնի իրավական ապահովման վարչության ավագ դատախազը, ՀՀ ԱՆ «Կոշ» ՔԿՀ-ում 10 տարվա ազատազրկման դատապարտված Գուրգեն Գասպարյանին պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու համար դատապարտյալի մտերիմ Կարեն Թադեւոսյանից 2019թ. հունիս ամսին ստացել է 1.300 դոլար կաշառք:
Բացի այդ, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ դատախազը անդրադարձել է նաեւ այս տարվա ընթացքում բանակում ինքնասպանության դեպքերին եւ դատախազներին հասկացրել, որ մինչեւ ինքը չգնաց Արցախ, դատախազները չսկսեցին աշխատել, եւ հարց է բարձրաձայնել՝ ինչո՞ւ պետք է այդպես լիներ: Այս ամենը դատախազները գլուխները կախ լսել են:
Հավելենք, որ նիստի ընթացքում ամփոփվել են 2019թ. աշխատանքների, հանցավորության դեմ պայքարում քրեական հետապնդման մարմինների գործունեության, դատախազական գործառույթների իրականացման արդյունքները: Եւ, օրինակ, առկա տվյալների համաձայն՝ 2019թ. հանրապետությունում արձանագրվել է հանցագործության 26.850 դեպք: Սակայն կոլեգիայի նիստի ընթացքում անհանգստացնող է համարվել սեփականության դեմ ուղղված հանցագործությունների վիճակը, հատկապես՝ բնակարանային գողությունների դեմ պայքարի մակարդակը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր