Մոսկվան սպասում է Նիկոլ Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում          ՌԴ-ում տեսանյութ է տարածել . ո՞վ է ցանկապատից կախել մանկապարտեզի սանին       Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու հաղորդում է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն    

23 մար 2020 13:16

Տեսանյութ.Մարդը կարող է ոչ դիտավորյալ վարակել հղի կնոջը և պատասխանատվության ենթարկվել.Վարակելիս ո՞նց պիտի իմանա՝ հղի է, թե ոչ

Մարդը կարող է ոչ դիտավորյալ վարակել հղի կնոջը և պատասխանատվության ենթարկվել, որը չի բխում արդարության սկզբունքից: Այս մասին այսօր` մարտի 23-ին, ԱԺ նիստի իր ելույթում նշեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:
«Օրինակ` ո՞նց ենք ճշտում հղի կնոջ կամ անչափահասի նկատմամբ ենք կատարում, թե ոչ: Ինչի՞ց ենք ստույգ ենթադրում, որ նա անչափահաս է: Կարևոր է մարդու պատասխանատվությունը կախման մեջ դնել իր դիտավորությունից: Վտանգավորությունը նրա դիտավորության մեջ է, որ մարդը հաստատապես իմանա` ում և ինչ վնաս է պատառում: Այս դեպքում ստացվում է, որ մարդը կարող է ոչ դիտավորյալ վարակել հղի կնոջը: 
Եթե մարդը չգիտի այդ անձը հղի է թե ոչ և վարակում է, նրան պատասխանատվության ենթարկելը չի բխում արդարության սկզբունքից»,- ասաց պատգամավորը:
Անդրադառնալով կորոնավիրուսով վարակելու դեպքում սահմանված տուգանքի չափին` Պետրոսյանը նշեց. «700 հազար դրամը… մենք այսօր պետք է հաշվի առնենք նաև մեր բնակչության մեծամասնության վիճակը: Որևէ մեկը լեն օրից չի վարակի, որ մի հատ էլ ուզի ուրիշին վարակի, դրա համար էլ պատասխանատվություն կրի»: 
ԱԺ պետաիրավական հարցերով հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն էլ անդրադառնալովՊետրոսյանի խոսքին, նշեց, որ հղի եզրույթը պետք է ընկալել որպես ակնհայտ հղի.
«Առանց այս նախագծի մենք հնարավորություն չենք ունենալու հստակ և արդունավետ միջոցներ ունենալու կանխարգելել այս վարակի տարածումը: Մենք նշել ենք ակնհայտ հղի կին եզրույթը: Դա տեխնիկական լուծում է: Գուցե նախագծում նշված է հղի կին եզրույթը, որը կփոխարինենք ակնհայտ հղի կնոջ եզրույթով»: 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր