Հայաստանին փորձում են ներքաշել հակառուսական ճամբար՝ Ռուսաստանին հնարավորինս մեծ ցավ պատճառելու համար          Մարգարյան-Հալաբյան փողոցների խաչմերուկում բшխվել են «Tesla»-ն, «Subaru»-ն և «Honda»-ն, կան վիրավnրներ       Մայիսի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

23 մար 2020 13:54

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի լաբորատորիայում հետազոտությունները ժամանակավորապես դադարեցվել են

Մարտի 22-ին կենսանվտանգության առանձնահատկություններից ելնելով` ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի լաբորատորիայում հետազոտությունները ժամանակավորապես դադարեցվել են: Իրականացվել է եզրափակիչ ախտահանում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱՆ մամլո խոսնակ Ալինա Նիկողոսյանը։
«Հարգելի հայրենակիցներ,
Տեղեկացնում ենք, որ մարտի 22-ին կենսանվտանգության առանձնահատկություններից ելնելով` ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի լաբորատորիայում հետազոտությունները ժամանակավորապես դադարեցվել են: Իրականացվել է եզրափակիչ ախտահանում:
Վաղ առավոտից լաբորատորիան կրկին աշխատում է ողջ ներուժով և ամեն հաջորդող օրը` առավոտյան 10:00-ին կհրապարակվեն նոր տվյալներ:
Խնդրում ենք չկորցնել զգոնությունը և հետևել նախարարության բոլոր հորդորներին», - ասվում է գրառման մեջ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր