Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

03 մար 2020 11:35

Տեսանյութ. Սա չի կարող համարվել ոչ ախտահանում, ոչ էլ խոնավ մաքրում.Ում խելիքն ինչ բրթում է, այն էլ անում է

Երևանի քաղաքապետարանի տարածած տեսանյութը՝ Մետրոպոլիտենում, գնացքի վագոններում իրականացրած ախտահանման աշխատանքների մասին, ավելի շատ մտահոգություններ առաջացրեց քաղաքացիների մոտ, քան հանգստացրեց։

Տեսանյութում երկու կանայք ինչ-որ հեղուկ են փչում երկաթե բռնակներին, ապա լաթի կտորով մաքրում ողջ մակերեսը։ Սա միգուցե կարելի է համարել ինչ-որ չափով մաքրում, բայց ախտահանում՝ ոչ։
Մինչ օգտատերերից շատերը գովում ու փառաբանում են իրենց «սրտի քաղաքապետին» հիանալի աշխատանքի համար, ոմանք խելամիտ խորհուրդներ են տալիս՝ ախտահանման աշխատանքներ իրականացրել նաև միկրոավտոբուսներում, ավտոբուսներում, բայց՝ դրանք պետք է լինեն պատշաճ։

«Ի դեպ, արժի գոնե մի անգամ, գոնե սենց դեպքերում զգանք մեզ 21-րդ դարի մի մասնիկ, տրյապկաները թողնենք տանը ու անցնենք ավելի լուրջ դեզինֆեկցիայի, սա իսպանական ամոթի զգացումից բացի ուրիշ էմոցիա չի արթնացնում»,-գրել է մի օգտատեր։

«Հուսանք ախտահանիչ շորը փոխում եք, չէ՞ #justchecking ։Դ»,-նկատել է մեկ ուրիշը։

«Հիմա սրանք ինչ են անում? Վիրուսն են տարածո՞ւմ, թե ուղղակի խոնավ շորով վագոնն են սրբում փոշուց ... Չգիտեմ, չգիտեմ»,-մտահոգվում է մեկ ուրիշը։

Ենթադրվում է, որ տրանսպորտում ախտահանում իրականացնելիս քաղաքապետարանը, առողջապահության նախարարությունն ու այլ իրավասու մարմիններ պետք է որ համակարգված աշխատեին։ Պարզվում է՝ ոչ։ Ում խելիքն ինչ բրթում է, այն էլ անում է։ 

«Առողջապահության նախարարությունը մետրոյում ախտահանում իրականացնելու մասով դեռևս առաջարկ չի ներկայացրել։ Այն, ինչ երևում է Երևանի մետրոպոլիտենի կողմից հրապարակած տեսանյութում՝ չի կարող համարվել ոչ ախտահանում, ոչ էլ խոնավ մաքրում։

Հետևաբար, կոչ ենք անում նմանօրինակ աշխատանքներ ձեռնարկելիս դրանք քննարկել առողջապահության նախարարության հետ՝ մասնագիտական խորհրդատվություն ստանալու և գործընթացը լիարժեք կազմակերպելու համար։

Ավելին, առաջիկայում նախարարությունը հանդես կգա նման առաջարկությամբ և կներկայացնի այն ուղեցույցը, որի համապատասխան՝ անհրաժեշտության դեպքում պետք է իրականացվեն ախտահանման աշխատանքները»,-տեսանյութին ու քաղաքապետարանի նախաձեռնությանն այսպես է արձագանքել առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։



Ստացվում է, որ պետական մի մարմին մեկ այլ պետական մարմնի աշխատանքներն անարդյունավետ է համարում, դժվարանալով կատարածը որակել անգամ խոնավ մաքրում։ Մինչդեռ քաղաքապետարանի էջում հրապարակված տեսանյութի տարածմանն ու գովերգմանը  լծվել էին քաղաքապետարանի աշխատակիցներն ու ավագանու իշխանական անդամները։
Հենց այս օրերին Վրաստանի դեզինֆեկցիայի աշխատանքներ են իրականացվում
հասարակական տրանսպորտում, նաև տաքսիներում։ Համեմատության համար առաջարկում ենք դիտել կարճ տեսանյութը, որտեղ երևում է՝ թե մի վագոնն  ախտահանելու համար քանի մարդ է աշխատում ու ինչպես։


Ի դեպ, հարևան երկրում, որտեղ երկշաբթայա արձակուրդ է հայտարարվել,  ախտահանում են նաև ուսումնական բոլոր հաստատությունները։ Հայաստանում հայտարարված արձակուրդը լավ հնարավորություն է դպրոցներում, մանկապարտեզներում ու ուսումնական այլ հաստատություններում ախտահանում իրականացնել, իհարկե ոչ այնպես, ինչպես մետրոյում։
Այս առումով մի օրինակելի փորձ էլ  Սինգապուրն ունի։

Սինգապուրյան հրաշքի, Հայաստանի ու Սինագապուրի հետաքրքրիր նմանությունների մասին հիացմունքով  խոսող հայաստանցի պաշտոնյաներին տեղեկացնենք, որ Սինագապուրի իշխանությունները, բարձրաստիճան պաշտոնյաները՝ վարչապետի գլխավորությամբ հրաժարվել են իրենց աշխատավարձերից՝ հանուն  այն բանի, որ կորոնավիրուսի դեմ պայքարող բուժհաստատությունների բժիշկները պարգևավճարներ ստանան։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր