Կոտայքում բախվել են «Nissan»-ն ու «Mitsubishi»-ն, դուրս են եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում          Եթե ընդդիմությունն ուզում է իշխանափոխություն, ունի մեծ հնարավորություններ մինչև ընտրությունները դա անելու       Պատերազմի դեպքում իրանցի պաշտոնյան սպառնացել է «սրբել, տանել» Ալիևի ռեժիմը, որը համագործակցել է Իսրայելի հետ 12-օրյա պատերազմում    

25 մար 2020 10:17

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ևս 17 դեպք. ընդհանուր թիվը 266 է

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ևս 17  դեպք, վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 266: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Մարտի 24-ի դրությամբ  Հայաստանում կորոնավիրուսով վարակված 16 քաղաքացի բուժվել է, 88-ը դուրս են եկել մեկուսացումից: Վարակակիր շրջանում 65-ից բարձր տարիքի կա 11 հոգի, 70-ից բարձր տարիքի 5 հոգի:
Ընդհանուր առմամբ թոքաբորբով հիվանդ է 30 հոգի: Նրանցից 5-ը գտնվում են ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, մեկի վիճակը, ով 77 տարեկան է, ծայրահեղ ծանր է:
Երեկվա դրությամբ Հայաստանում կա 868 մեկուսացված քաղաքացի, 2419 քաղաքացու համար սահմանվել է ինքնամեկուսացում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր