22:09 - ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր Պետրոսյանի կոչը         17:32 - Կենտրոնական բանկում դոլարի և եվրոյի փոխարժեքները տատանվում են      16:55 - Կորոնավիրուսով վարակված կնոջ շփման շրջանակը պարզվում է. Քաշաթաղի շրջանի ղեկավարը՝ վարակմած դեպքի մասին    

25 մար 2020 13:16

Կորոնավիրուսի տարածումն ԱՄՆ-ում.ավելի քան 54 հազար դեպք

Կորոնավիրուսի տարածումն ԱՄՆ-ում
✔Մարտի 25-ի դրությամբ ԱՄՆ-ում գրանցվել է կորոնավիրուսի ավելի քան 54 հազար դեպք, մահացությունների թիվը հասել է 782-ի, գրանցվել է առողջացման 378 դեպք։ Այսօրվանից ուժի մեջ են մտել 16 նահանգներում «Տանը մնա» նահանգային կարգադրությունները։ Այդ նահանգների թվում են Կալիֆորնիան, Կոնեկտիկուտը, Դելավերը, Հավայի‎ն, Իլինոյս‎ը, Ինդիանա‎ն, Լուիզիանա‎ն, Մասաչուսեթսը, Միչիգան‎ը, Նյու Ջերսի‎ն, Նյու Մեքսիկո‎ն, Նյու Յորք‎ը, Օհայո‎ն, Օրեգոնը, Վաշինգտոն նահանգ‎ը և Արևմտյան Վիրջինիան։ Այս նահանգների բնակչությունը կազմում է ԱՄՆ ընհանուր բնակչության թվի 40%-ը։
✔Մեկ շնչին ընկնող դեպքերի թվով առաջին տեղում է Նյու Յորքը, որին հաջորդում են Վաշինգտոն նահանգն ու Լուիզիանան։


✔Առողջապահության համաշխարհային կազմակերպության խոսնակը մարտի 24-ին նշել էր, որ վերջին 24 ժամում գրանցված դեպքերի 85%-ը Եվրոպայից և ԱՄՆ-ից են, որից 40%-ը ԱՄՆ-ում գրանցված դեպքերն են։ Հաշվի առնելով ԱՄՆ-ում դեպքերի շատ արագ տարածումը, խոսնակը նշել է, որ ԱՄՆ-ն կարող է դառնալ կորոնավիրուսի նոր էպիկենտրոն։
✔Վարակվածների թվում արդեն կան կոնգրեսականներ և մեկ սենատոր։ Նրանք են՝ կոնգրեսականներ Մարիո Դիազ- Բալարդը, Բեն ՄքԱդամսը։ Ներկայիս տվյալներով միայն մեկ սենատոր է վարակվել կորոնավիրուսով, նա հանրապետական Ռենդ Փոլն է։
✔Վաղ չորեքշաբթի ԱՄՆ սենատի առաջնորդներն ու Թրամփի ադմինիստրացիան հնգօրյա բանակցություններից հետո համաձայնության եկան իր չափերով աննախադեպ $2 տրիլիոն հատկացնելու օրինագծի շուրջ։ Այդ գումարը ուղղվելու է՝ օգնելու ԱՄՆ տնտեսությանը հաղթահարել կորոնավիրուսի հասցրած վնասը, այդ թվում տրամադրելով մի շարք ամերիկացիների $1,200֊ի վճարագրեր, ստեղծելով $367 միլիարդի վարկերի ծրագիր փոքր բիզնեսի համար և $500 միլիարդի ֆոնդ արտադրությունների, քաղաքների և նահանգների համար։
✔Ի թիվս կենցաղային նպատակով օգտագործվող ապրանքների ամերիկացիներն արձագանքում են աճող կորոնավիրուսի համաճարակին՝ նաև զենք ու զինամթերք գնելով: Ամբողջ երկրում զենքի խանութները հայտնում են զինամթերքի վաճառքի աճի ծավալների մասին, մարդիկ հսկայական հերթեր են ստեղծում զենք գնելու նպատակով։ Այս գործընթացը իր մեջ վտանգներ է պարունակում, քանի որ այն կարող է հանգեցնել ինքնասպանությունների և ընտանեկան բռնությունների զգալի աճի։
✔Կորոնավիրուսն իր ազդեցությունն է նաև ունեցել ԱՄՆ ընտրական գործընթացների վրա։ Վերջին նախնական ընտրությունները տեղի էին ունեցել մարտի 17-ին Արիզոնա, Ֆլորիդա և Իլինոյս նահանգներում։ Մյուս բոլոր ընտրությունների մի մասը նախատեսվում է իրականացնել փոստային տարբերակով, իսկ մյուս մասը՝ հետաձգել մայիս և հունիս ամիսներին։
✔Իր հերթին նախագահ Թրամփը երեքշաբթի օրը հույս է հայտնել, որ կորոնավիրուսի հետ կապված բոլոր սահմանափակումները կվերացվեն մինչ Զատիկ։
Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոն


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր