«Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին          Փրկարարները ջրանցքից դուրս են բերել մոտ 75 տարեկան կնոջ մшրմին       Արհեստածին Ադրբեջանը ոչ միայն պատմականորեն չի կոչվել Ադրբեջան, այլ ազգի նախնիներն իրենց ինքնանվանման մի քանի ձև ունեին    

25 մար 2020 14:16

Թաիլանդի հիվանդանոցներում կորոնավիրուսով վարակվածներին «խնամում» են «նինձա ռոբոտները». Business Insider

Թաիլանդի մի շարք հիվանդանոցներում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածներին սկսել են սպասարկել ռոբոտները․ նշվում է, որ մեքենաները չափում են հիվանդների ջերմությունը և մի շարք այլ գործառույթներ իրականացնում, հայտնում է Business Insider-ը։

Ռոբոտները շարժվում են ոչ մեծ անիվների օգնությամբ։ Դրանք բուժանձնակազմին օգնում են սպասարկել հիվանդներին՝ այդպիսով իջեցնելով հիվանդների և բժշկների միջև ուղղակի շփման մակարդակը։

Ռոբոտների ստեղծման և կատարելագործման թիմը ծրագրում է ապագայում նրանց հատակը լվանալ և հիվանդներին սնունդ հասցնել «սովորեցնել»։

Աղբյուրը մանրամասնում է, որ «նինձա ռոբոտները» ի սկզբանե նախատեսված են եղել ուղեղի կաթված ստացած հիվանդներին հետևելու նպատակով։

Թաիլանդում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվել է ընդհանուր 700 մարդ։ Երկրում այս հ իվանդությունից մահվան որևէ դեպք չի գրանցվել։

Հայտնի է, որ ամբողջ աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 422 966-ի, որից 18 906-ը՝ մահվան ելքով։ Հիվանդությունից ապաքինվել է ավելի քան 109 143 մարդ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր