Ո՞ւմ ինֆորմատորն է եղել Հովիկ Աղազարյանը. Ալեքսանյանը բացահայտումներ արեց          Կենդանակերպի նշանների սեռական զուգընկերներն ըստ համաստեղության       Վրաստանի իշխանությունները ինքնիշխանության իսկական դաս տվեցին աշխարհին    

26 մար 2020 12:56

Ամենաճգնաժամային վիճակում հիմա առողջապահության ոլորտն է. Չենք կարող թույլ տալ՝ որևէ բուժհաստատություն փակվի

Տնտեսության տարբեր ճյուղերի զարգացման մասին խոսելիս անպայման պետք է հիշենք առողջապահությունը, որովհետև  ամենաճգնաժամային վիճակում հիմա առողջապահության ոլորտն է, թե ընթացիկ հարցերը լուծելու, թե կապիտալ զարգանալու տեսակետից»,-կառավարության նիստում հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Նա նկատեց՝  վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր բացման խոսքում անդրադարձավ հիվանդանոցային հզորություններին։ 
«Մենք մեր կանախատեսումները պետք է անենք այնպես, որ հնարավոր է, հիվանդանոցային հզորությունների կարիքը դեռ երկար ունենանք, պետք է հիշել նաև ընթացիկ խնդիրների մասին, քանի որ վիրահատությունների, այցերի կրճատման հետևանքով ոլորտը ֆինանսական դժվարությունների առաջ է կանգնելու, և մենք չենք կարող թույլ տալ, որ դրանց պատճառով որևէ բուհաստատություն, հատկապես խոշոր ու հարց լուծող, կանգնի սնանկացման կամ փակման խնդրի առաջ»,-ասաց նախարարը։

Ի պատասխան վարչապետ Փաշինյանն ասաց, տնտեսական ոլորտի ծրագրերի փաթեթում ներառված առաջարկներից կարող են օգտվել առողջապահական հիմնարկները, քանի որ որևէ սահմնափակում չկա։

Ավելի մեծ հեռանկարում Փաշինյանի խոսքով, պետք է վերանայել ոլորտի զարգացման հայեցակարգը, իսկ մինչ այդ այս պահին աշխատում են բյուջեի մասին օրենքում փոփոխություններ կատարելու ուղղությամբ։

«Ենթադրում ենք, որ ծախսերի ու եկամուտների մասով փոփոխություններ պետք է լինեն, ֆինանսների նախարարությունը դեռ տասն օր առաջ սկսել է այդ ուղղությամբ աշխատել»,-ասաց վարչապետը։
 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր