17:00 - Սինգապուրն իր պատմության մեջ դենգե տենդի խոշոր բռնկում է ակնկալում         16:40 - ՊԵԿ քննչական վարչության պետի տեղակալը վարակվել է կորոնավիրուսով. Քննչական հրավիրվող քաղաքացիներն անհանգստացած են      16:14 - Հայ գիտնականների ստեղծած «Բիօքսիլ 2»-ը կարող է հաջողությամբ օգտագործվել COVID-19-ի դեմ պայքարում    

28 մար 2020 12:37

Եվրասիական բանկը Հայաստանին պետք է տրամադրի առնվազն 400 մլն դոլար, իսկ ՌԴ-ն պետք է իջեցնի գազի գինը

Եվրասիական բանկը Հայաստանին պետք է տրամադրի առնվազն 400 մլն. ԱՄՆ դոլար: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Միքայել Մելքումյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Սիրելի հայրենակիցներ,



Հաշվի առնելով հայտնի պատճառներով ստեղծված իրավիճակը, նաեւ տնտեսական եւ սոցիալական մարտահրավերների անհետաձգելի հաղթահարման հրամայականը, նաեւ հիմք ընդունելով, որ մեր հանրապետությունը ԵԱՏՄ անդամ պետություն է, առաջարկում եմ՝
1. Դիմել Եվրասիական զարգացման բանկին՝ ակնկալելով ստանալ մեծածավալ օժանդակող ֆինանսական ռեսուրսներ` առնվազն 400 մլն. ԱՄՆ դոլար՝ հաշվի առնելով այն, որ 2020թ. բանկի ներդրումային պորտֆելը կազմում է շուրջ 4.5 մլրդ դոլար (խիստ մատչելի պայմաններով, որը համարժեք է ներկա իրավիճակին): Բա էլ որ օրվա համար է այդ բանկը, որ օժանդակության ձեռք չմեկնի անդամ պետություններին եւ հասկանալի է, թե քաղաքական որոշումները ինչպես պետք է կայացվեն:
2. Մեկ անգամ արդեն այս մասին հանդես եմ եկել 10 օր առաջ առ այն, որ ճիշտ ժամանակն է, որ Ռուսաստանի Դաշնությունը ստեղծված իրավիճակին համապատասխան սահմանի վրա իջեցնի գազի գինը՝ մինչեւ կկայունանա իրավիճակը, որովհետեւ հենց գազի գնի իջեցումը կնպաստի ապրանքների եւ ծառայությունների մրցունակության բարձրացմանը:
3. Երրորդ երկրներից դեպի ԵԱՏՄ երկրներ 0 տոկոս մաքսատուրքով ներկրվող ապրանքների ցանկը ընդլայնել՝ հաշվի առնելով դրանց կենսական անհրաժեշտությունը:
Առայժմ այսքանը (շարունակելի)»:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր