ՔՊ-ից ովքեր են 12 հանձնաժողովների համար առաջադրված թեկնածուները․ Ազատություն          Հուլիսի 15-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Հուլիսի 15-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

31 մար 2020 13:39

Նոր կորոնավիրուսով վարակվելու 50 նոր դեպք.. հաստատված դեպքերի թիվը հասավ 532-ի

Հայաստանում մարտի 31-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 50 նոր դեպք է գրանցվել: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:
Նշենք, որ նրանցից 23-ը գտնվել է կարանտինում, 24-ը հաստատված դեպքի կոնտակտավոր է: 3 դեպքի շփման շրջանակը պարզվում է:
Հիշեցնենք, որ երեկ հաղորդված տվյալների համաձայն՝ գրանցվել էր կորոնավիրուսի 482 դեպք:
Ընդհանուր առմամբ՝ մարտի 31-ին հաստատվել է կորոնավիրուսի 532 դեպք:
Վերջին տվյալներով ապաքինվել է 30 անձ, 3 պացիենտ մահացել է:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր