Մեր ռազմական պատրաստվածությունը նշանակալի է և ավելի մասշտաբային, քան վերջին պատերազմի ժամանակ          Օդի ջերմաստիճանը կնվազի 10-13 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Միայն քպականների կյանքում պետք է «բան փոխվի», թոշակառուն ո՞վ է նրանց համար. «Փաստ»    

01 ապր 2020 17:33

Կարելի է ասել, որ մենք հաղթեցինք պատերազմը.Վրաստանում ծանր հիվանդներն ապաքինվում են

Թբիլիսիի առաջին համալսարանական կլինիկայում զգալիորեն բարելավվել է կորոնավիրուսով վարակված ծանր հիվանդների առողջական վիճակը: Jnews-ի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է կլինիկայի տնօրեն Լևան Ռատիանին:
«Այսօր մենք բոլորս ուրախ ենք, մեր ողջ կլինիկան: Կարելի է ասել, որ մենք հաղթեցինք պատերազմը», – ասել է նա հիվանդներից մեկի մասին, որը գտնվում էր ծայրահեղ ծանր վիճակում:
Դրական դինամիկա է նկատվում կորոնավիրուսով վարակված ավելի ծանր երեք հիվանդների մոտ: Օրինակ, արդեն վաղը բժիշկները կարող են մի քանի օր առաջ ծանր վիճակում գտնվող կնոջը դուրս գրել կլինիկայից: 80-ամյա կնոջ, ինչպես նաև հղի պացիենտի առողջական վիճակը բարելավվել է:
«COVID-19-ը մարդասպան չէ», – հայտարարել է Թբիլիսիի առաջին համալսարանական կլինիկայի ղեկավարը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր