ԱՄԷ-ն հայտարարել է Թեհրանում իրենց դեսպանատունը փակելու և դեսպանին հետ կանչելու որոշման մասին          ՊՆ պաշտոնատար անձն ապօրինի վարձատրություն է ստացել մի շարք անձանց վարժական հավաքներից ազատելու գործընթացը կազմակերպելու համար       Զոդի կամրջի մոտ «BMW»-ն բախվել է գազատար խողովակին և գլխիվայր շրջվել, կան վիրավnրներ    

01 ապր 2020 17:02

Վրաստանում կորոնավիրուսի բուժման համար կիրառել են առողջացած մարդու արյան պլազման. Պաատա Իմնաձե. imedinews.ge

«Առողջացած մարդու արյան պլազմայով կամ արյամբ բուժման եղանակը բավական կիրառելի մեթոդ է, մենք ևս բուժման այդ ձևը կիրառել ենք նաև Վրաստանում»,- լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Վրաստանի  Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի փոխտնօրեն Պաատա Իմնաձեն: Այս մասին հայտնում է imedinews.ge-ն:


«Մեծ թվով առողջացած մարդու արյուն պետք է ունենանք, որպեսզի այնուհետև դրանք կիրառվեն ծանր հիվանդների բուժման ժամանակ: Այս մեթոդը հայտնի է, և մեր գործընկեր վարակաբանները մտածում են այս ուղղությամբ»,- հայտարարել է Իմնաձեն:
Նշենք, որ Վրաստանում կա կորոնավիրուսով հիվանդ 115 հիվանդ և 25 բուժված մարդ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր