Ապրիլի 21-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Կապան-Խոտանան ճանապարհին «Suzuki» մակնիշի մեքենան գլորվել է հարակից ձորը       Գյումրիի համայնքապետ Վարդան Ղուկասյանը կշարունակի մնալ կալանքի տակ    

01 ապր 2020 19:43

Կորոնավիրուսային հիվանդությունից 89 ամյա պացիենտը մահացել է «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում

«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է մահվան դեպք։ 89-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի ինֆիլտրատիվ թոքաբորբ։ Բացի այդ, քաղաքացին ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝զարկերակային հիպերտոնիա, շաքարային դիաբետ։
Այս մասին հայտնել է Առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը. «Ցավոք, վերջինիս տարիքի և ուղեկցող հիվանդությունների պատճառով հնարավոր չի եղել փրկել նրա կյանքը»,- ասել է նա։

Հայաստանում մահվան դեպքերը արդեն 4-ն են։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր