Վիճաբանություն և ծեծկռտուք Երևանում՝ «Դինամո» մարզահամալիրում, «K1» մրցաշարի ժամանակ          Ալիևը տեսակապով կմասնակցի Երևանում անցկացվող քաղաքական համայնքի գագաթնաժողովին       Հայաստանն ինքը կորոշի. Կալասը՝ ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցության հեռանկարի մասին    

04 ապր 2020 11:08

Կորոնավիրուսի օջախ է հայտնաբերվել «Դարոինկ» սննդային ձեռնարկությունում. սեփականատերը հրաժարվում է կանգնեցնել արտադրական գործընթացը

Կորոնավիրուսի օջախ է հայտնաբերվել «Դարոինկ» սննդային ձեռնարկությունում: Այս մասին քիչ առաջ ահազանգեցին InfoPort-ի խմբագրություն զանգահարած ձեռնարկության աշխատակիցները: Նրանց խոսքով` վարակվածը առաքիչներից մեկն է, որը հիմա գտնվում է հիվանդանոցում:


Նրա հայրն ու մայրն էլ աշխատել են սննդային արտադրամասում և որդու հիվանդանալուց հետո էլ, մինչև պարզ է դարձել նրա կորոնավիրուսով վարակված լինելու փաստը, դեռ որոշ ժամանակ հաճախել են աշխատանքի: Սակայն երեկ երեկոյան արդեն ամուսիններին մեկուսացրել են Ծաղկաձորի առողջարաններից մեկում:


Հիմա ձեռնարկության աշխատակիցները խուճապի մեջ են, վախենում են իրենք էլ վարակված լինեն, մինչդեռ «Դարոինկի» սեփականատերը դեռ չի պատրաստվում դադարեցնել արտադրական գործընթացը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր