Պաշտպանության նախարարի հրամանով 20 և ավելի տարիներ իր հոգևոր ծառայությունը բերած ՀՀԶՈւ Հոգևոր առաջնորդությունը լուծարվել է          Մոսկվան հաստատում է իր պատրաստակամությունը՝ ուսումնասիրելու «Թրամփի ուղու» հնարավոր միացման տարբերակները       Բանակցությունների բարենպաստ պայմաններ ստեղծելու համար, Թրամփը դիմել է Պուտինին՝ խնդրելով մինչև փետրվարի 1-ը զերծ մնալ Կիևին հարվшծներ հասցնելուց    

04 ապր 2020 14:51

Տեսանյութ.Կորոնավիրուսով վարակված անձի տեղափոխող շտապօգնության մեքենան վթարի է ենթարկվել

Կորոնավիրուսով վարակված քաղաքացուն տեղափոխող շտապօգնության մեքենան երեկ վթարի է ենթարկվել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է օգտատեր Տիգրան Մազմանյանը:

«Կասեք՝ ինչ իմացա, ասեմ՝ մեջից իջել, ասել է՝ վարակված եմ, մոտիկ չգաք»,- գրել է նա:


Օգնություն ցուցաբերած Արմեն Այվազյանը NewMedia.am-ին պատմել է, որ 20 օր տանն ինքնամեկուսացումից հետո որոշել էր դուրս գալ զբոսնելու, ապա վթարի ականատես էր դարձել։

«Երբ լսեցի վթարի ձայնը, վազեցի էդ կողմ։ Մեքենայից մարդը դուրս էր եկել, փորձեցի օգնություն ցույց տալ։ Նստեցրեցի իրան մի կողմ։ Հետո նա գոռաց, որ հեռու մնամ… դե ընդհանրապես չհասկացա ինչի մասին է խոսքը, ինչի պիտի հեռու մնամ»,- պատմել է Արմենը։

Երիտասարդը նշել է, որ պացիենտը վնասել էր ոտքը, նա մոտ 40 տարեկան տղամարդ էր․

«Վարորդը գլուխը բռնած մեքենայից դուրս էր եկել, նա շոկի մեջ էր։ Ես օգնություն ցույց տալուց հետո այդտեղից հեռացա, մոտ 200մ հեռու էի, երբ հասկացա, թե ինչ է տեղի ունեցել․ այդ մարդը վարակված էր»։


Արմենն ինքն է զանգահարել թեժ գիծ և ներկայացրել իրավիճակը։ Տեղափոխվել է «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց, ապա մեկուսացվել է: 14 օրից նրան կթեստավորեն:




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր