Հայ ազգային կոնգրես կուսակցության նախագահ է վերընտրվել Լևոն Տեր-Պետրոսյանը          Երևանի Նար-Դոս փողոցում «Mercedes» մակնիշի ավտոմեքենա է այրվել       Արտակարգ դեպք՝ Երևանում, հրդեհ է բռնկվել Արշակունյաց պողոտայում գտնվող շենքի բնակարաններից մեկի պատշգամբում    

07 ապր 2020 10:36

Առցանց նիստեր. Կորոնավիրուսը ստիպել է կառավարությանը ապագայի համար որոշ փոփոխություններ անել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կորոնավիրուսը ստիպել է ՀՀ կառավարությանը ապագայի համար որոշ փոփոխություններ անել կառավարման ձևի մեջ: ՀՀ արդարադատության նախարարությունն առաջարկում է մի փոփոխություն կատարել, որը հնարավորություն կտա կառավարության և նախարարական կոմիտեների նիստերն անցկացնել հեռավար՝ առցանց հարթակի միջոցով։ Նկատենք, որ սա առաջին նմանատիպ նախագիծը չէ. օրինակ՝ Փաստաբանների պալատում, բանկային համակարգում նման հնարավորության ներդրման մասին նախագծեր էին ներկայացրել նաև պատգամավորները։

Այժմ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքին և կառավարության աշխատակարգին համապատասխան՝ ներկայումս կառավարության նիստերը, կոմիտեների նիստերը և նախանիստը իրականացվում են կառավարության վարչական շենքում: Այս նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ այս նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է, համաճարակի հետևանքով առաջացած արտակարգ դրությամբ պայմանավորված, անձանց ազատ տեղաշարժման և շփումների հնարավորությունը կրճատելու հանգամանքով՝ միևնույն ժամանակ հնարավորինս ապահովելով աշխատանքի բնականոն ընթացքը էլեկտրոնային հաղորդակցության միջոցներով: Սակայն նաև ընդգծում են, որ բացի ներկայիս իրավիճակից, իրատեսական պետք է համարել նաև այն հանգամանքը, որ այլ դեպքեր նույնպես կարող են լինել, երբ վերը թվարկված նիստերը առցանց անցկացնելը անհրաժեշտություն կդառնա»:


Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր