Տեսանյութ.Կորոնավիրուսի վարակման 20 նոր դեպք է գրանցվել. հաստատված դեպքերի թիվը հասավ 853-ի. առողջացել է 25 մարդ
Հայաստանում ապրիլի 7-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 20 նոր դեպք է գրանցվել: Այս մասին քիչ առաջ Facebook-ի իր էջում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ առողջացել է 25 քաղաքացի:
Նա նկատեց, որ թեստավորվել է 211 քաղաքացի: «Ըստ էության, առաջին անգամ է, որ հաստատված դեպքերն ավելի քիչ են, քան առողջացած քաղաքացիները: Մինչեւ շաբաթվա վերջ կհասնենք նրան, որ օրական հազար թեստ կանցկացվի»,-ասաց Փաշինյանը:
«Առողջապահական համակարգի լարվածությունը նվազել է մի փոքր, համակարգը ադապտացվել է։ Այսօրվա դրությամբ 1400 մահճակալ ունենք կորոնավիրուսի համար, բայց դրանց կեսն է միայն զբաղված, ինչը նշանակում է, որ մենք շատ լարված չենք եւ կարող ենք ասել, որ նաեւ լավ է նրանով, որ ծայրահեղ ծանր դեպքերի նվազում ունեցանք, երկու հոգի, որ ծայրահեղ ծանր էին, ավելի լավ վիճակում են»,- ասաց նա։