16:59 - «Դրա արդյունքը դուք այսօր կտեսնեք». ԱԱԾ տնօրենը՝ ռեստորանում ԱԱԾ-ականների համազգեստով բեմականացման մասին         16:36 - Սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում      16:15 - Ինչո՞ւ են ոստիկանությանն անլուրջ վերաբերվում. լրագրողը՝ ոստիկանապետին    

08 ապր 2020 12:59

Մարդկությունն իր բնականոն կյանքին դեռ երկար չի վերադառնա.25 տոկոսը նույնիսկ չգիտեն, որ վարակված են

ԱՄՆ գիտնականների ֆեդերացիայի (Federation of American Scientists) նախագահ, վարակիչ հիվանդությունների հարցերով փորձագետ, համավարակներին պատրաստության ոլորտում առաջատար գիտնական Ալի Նուրին Daily Mail-ի հետ զրույցում հայտնել է, որ իր կանխատեսումների համաձայն՝ մարդկությունն իր բնականոն կյանքին չի վերադառնա այնքան ժամանակ, մինչև կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ չստեղծվի, որը կարող է ընդհուպ մեկ տարի տևել։

Ալի Նուրին հայտնել է, որ սոցիալական հեռավորության պահանջները չեն չեղարկվի միչև ամառ, ինչպես կարծում են շատ ամերիկացիներ, քանի որ վիրուսն «աննախադեպ» է մարդկության պատմության ընթացքում։


«Կախարդական ամսաթիվ չկա, որից հետո բոլորը կվերադառնան իրենց բնականոն կյանքին: Այդ օրը դեռ երկար չի գա»,- հայտնել է նա։


«Նոր տեսակի կորոնավիրուսի տարբերությունն այլ գրիպների հետ այն է, որ այն 10 անգամ ավելի մահացու է և ավելի արագ է տարածվում»,- հայտնել է նա։

Նրա կարծիքով՝ COVID-19-ի դեմ արդյունավետ պայքարելու համար ԱՄՆ պետք է զանգվածային թեստավորումներ անցկացնի՝ բացահայտելու համար ոչ միայն վարակակիրներին, այլ նաև այն մարդկանց, որոնք հիվանդության հանդեպ իմունիտետ են ձեռք բերել։


«Մարտահրավերային է այն, որ վիրուսը կարող է փոխանցվել առանց ախտանիշների: Վարակակիրների 25 տոկոսը նույնիսկ չգիտեն, որ վարակված են», - ասել է վարակիչ հիվանդությունների հարցերով փորձագետը։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր