Արտակարգ դեպք՝ Երևանում, գումարի շուրջ վեճի ժամանակ hարևանը տուփով hարվածել է hարևանի գլխին          Մայիսին այս կենդանակերպի նշանները կբարելավեն կյանքը բոլոր ոլորտներում       Սպասվում են տեղումներ նաև թաց ձյան տեսքով, եղանակն առաջիկա օրերին    

09 ապր 2020 13:09

Մոսկվայում կորոնավիրուսով վարակված առաջին հիվանդներին են փոխներարկվել արդեն բուժված անձանց արյան պլազմաները. ՏԱՍՍ

Մոսկվայի Սկլիֆոսովսկու անվան ինստիտուտում առաջին անգամ իրականացրել են կորոնավիրուսով վարակված եւ բուժված անձանց դոնորական արյան փոխնարարկումներ այն անձանց, ովքեր վարակված են կորոնավիրուսով:

Այս մասին լրագրողներին հայտնել է Մոսկվայի սոցիալական զարգացման գծով փոխքաղաքապետ Անաստասիա Ռակովան:


«Մենք անընդհատ հետեւում ենք այլ երկրների գործընկերների մշակումներին, նմանատիպ ուսումնասիրություններ հաջողությամբ իրականացվում են Չինաստանում, Գերմանիայում և ԱՄՆ-ում:

Հուսով ենք, որ նոր մեթոդը կօգնի մեզ ավելի արդյունավետ պայքար մղել կորոնավիրուսային համաճարակի դեմ: Յոթ հիվանդ, ովքեր ներկայումս բուժում են անցնում քաղաքային կլինիկաներում, ստացել են փոխներարկումներ », — հայտնել է փոխքաղաքապետը:


Աղբյուր՝ ՏԱՍՍ

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր