Միակ խոչընդոտը ԼՂ-ն էր.Հիմա ՀՀ-ն այլևս չի պնդում, որ Ղարաբաղը որևէ առումով հիշատակվի          Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի 10-12 կմ-ը կարելի է դելիմիտացված համարել․ Ալիև       Տեսանյութ.Ադրբեջանցիներն Արցախի կառավարության շենքի վրայից հեռացնում են հայկական զինանշանն ու գրվածքները    

10 ապր 2020 15:15

Քննարկվում է Հայաստանում սահմանափակումները մեկ ամսով երկարաձգելու հարցը

Հայաստանում քննարկվում է կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված սահմանափակումները մեկ ամսով երկարաձգելու հարցը:


Այս մասին այօր ԱԺ-ում Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը:


«Աշխարհում էլ կա այդ կանխատեսումը, որ շատ երկրներում էլ կշարունակվի գործել սահմանափակումները, և, իմ խորին համոզմամբ, հիմա ավելի քան արդիական են դառնում առողջության համար առաջնային համարվող դեղորայքը փոստային ծառայության բեռնափոխադրումների միջոցով ստանալը, որովհետև ամենախիստ կարանտինային երկրներում բեռնափոխադրումների համար սահմանափակումները չեն գործում»,-ասաց Գաբրիելյանը:


Նրա խոսքով՝ այս սահմանափակումները չեն գործում նաև ՀՀ-ում, և դա քաղաքացիներին հնարավորություն կտա ստանալ իրենց անհրաժեշտ դեղորայքը: Հաշվի առնելով, որ եթե նախկինում դա արվում էր ֆիզիկական անձի կողմից, ապա հիմա չեն կարող գալ և իրենց հետ այլ դեղերը բերել:


Հիշեցնենք, որ ՀՀ-ում արտակարգ դրություն է սահմանված մարտի 16-ից, և գործելու է մինչև ապրիլի 14-ը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր