Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված սպասվում է բարձր ջերմային ֆոն          «Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել, վիրավոր կա       Շահրամանյանի կողմից Ադրբեջանին փոխանցված հայտարարության տեքստում չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ ԶՈւ վերաբերյալ    

11 ապր 2020 11:10

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 29 նոր դեպք.ընդհանուրը 966 դեպք.կա 1 մահ

Հայաստանում ապրիլի 11-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման ևս 29 դեպք, հաստատված դեպքերի ընդհանուրը թիվը 966 է, այս մասին տեղեկանցում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։


Գրանցվել է մահվան 2 նոր դեպք, որոնցից մեկի մասին երեկ հայտարարվել էր։


Հայկական միասնական տեղեկատվական հարթակը հայտնում է, որ մահացած 86-ամյա և 81-ամյա պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի թոքաբորբ։ Բացի այդ, ունեցել են ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում զարկերակային գերճնշում, շաքարային դիաբետ, սրտի իշեմիկ հիվանդություն։




Ապրիլի 11-ի դրությամբ կորոնավիրուսից բուժվածների թիվը 173 է, այսինքն՝ մեկ օրում բուժվել է 24 մարդ, փաստացի բուժվողներինը՝ 780, բացասական թեստերը՝ 8464 մահվան ելքերը՝ 13:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր