«Hyundai Elysion»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում, կա տուժած          Արցախ վերադառնալու մեր իրավունքը չի կարող պայմանավորված լինել մեր քաղաքացիությամբ       Որևէ մեկը չի ասել, որ Ղարաբաղը թոկ էր, ասվել է՝ Ղարաբաղի հարցն էր թոկ Հայաստանի վզին, դրանք շատ տարբեր բաներ են    

11 ապր 2020 15:41

Պատրաստվել Եվրոպայի մեկուսացման, սահմանների փակման երկար ժամանակահատվածին՝մինչև աշուն

Շենգենյան երկրների սահմանները հնարավոր է փակ մնան մինչև աշում աշուն, գրում է «Լենտա.ռու»-ն՝ մեջբերելով  Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ արհմիության ղեկավարների հետ համատեղ ստեղծած մասնավոր տեսահոլովակին։


Պետության ղեկավարը հայտնել է, որ ինքը հոռետես է և խնդրում է պատրաստվել Եվրոպայի մեկուսացման երկար ժամանակահատվածին: Մակրոնը բացատրել է, որ պետք է միջոցներ ձեռնարկվեն՝ կապված Եվրոպայի և աշխարհի տարբեր տարածաշրջաններում համաճարակի տարածման հետ:


Ապրիլի 13-ին Ֆրանսիայի նախագահը ծրագրում է  դիմել համաքաղաքացիներին: Ամենայն հավանականությամբ, կհայտարարվի սահմանների, այդ թվում ՝ ԵՄ երկրների միջև սահմանների փակման ժամկետի մասին։


ԵՄ պետությունների և կառավարությունների ղեկավարների կողմից Եվրոպա մուտքի փակման որոշումը ընդունվել է մարտի կեսերին՝ կորոնավիրուսային վարակի վատթարացող իրավիճակի ֆոնին: Ըստ նախնական որոշման՝ արգելքը պետք է տևեր մեկ ամիս:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր