Ադրբեջանական մեդիան ու պետական ապարատն անցել են ինտենսիվ ու կազմակերպված գրոհի.Բաքվում խիստ անհանգստացել են Ռուբեն Վարդանյանի՝ 2024-ի Խաղաղության նոբելյան մրցանակի առաջադրվելու առթիվ          Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին       Սրանց նմաններին մաhապատիժ է հասնում ու շատ դաժան կերպով    

13 ապր 2020 11:32

Երբ են դիմակները վտանգավոր մարդկանց համար.ԱՀԿ.«ՌԻԱ Նովոստի»

Պաշտպանիչ դիմակների օգտագործումը, առանց նոր տեսակի կորոնավիրուսի տարածումը կանխարգելող մյուս միջոցառումների, ավելացնում է վարակվելու հավանականությունը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում տալով Ռուսաստանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչի հայտարարությանը։

«Մարդիկ պետք է անհրաժեշտ քանակությամբ դիմակներ ունենան, սակայն դրանք լիարժեք պաշտպանություն չեն ապահովում։ Եթե միայն դիմակ կրել, իսկ մնացածին ուշադրություն չդարձնել, չհետևել սոցիալական հեռավորությունը պահելուն, չլվանալ ձեռքերը, ապա հաստատ կվարակվեք։ Դիմակը չպետք է խոնավ լինի։ Երկու ժամ օգտագործելուց հետո այն պետք է դեն նետել, հակառակ դեպքում վարակի աղբյուր կդառնաք»,-հայտնել է Վույնովիչը։

Նա նաև նշել է, որ առողջ մարդիկ պետք է դիմակներ կրեն, սակայն միևնույն ժամանակ որոշ կանոնների հետևեն։

«Եթե առողջ մարդը հիվանդի հետ միևնույն տարածքում չի գտնվում, ապա նրան դիմակ պետք չէ։ Եթե մարդաշատ վայրում է գտնվում, ապա անհրաժեշտ է, սակայն պետք է նշել, որ հեռավորությունը պահելը շատ ավելի է պաշտպանում վարակվելուց, քան դիմակը»,- ընդգծել է փորձագետը։

Բացի այդ, Վույնովիչն ուշադրություն է հրավիրել նաև պաշտպանիչ դիմակների պակասի խնդրին՝ ընդգծելով, որ բացառապես բոլոր բժիշկներին պետք է ապահովել դիմակներով։




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր