Մարտի 25-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը          Չի կարող ՀՀ շահը սպասարկող պաշտոնյան ՀՀ հարկատուների փողերով զբաղվել ադրբեջանական զավթnղական թեզերի պրnպագանդայով       Վանաձոր-Ալավերդի ճանապարհի երկրորդ թունելում բшխվել են «Nissan Sentra»-ն և «Nissan Pathfinder»-ը, վերջինը գլխիվայր հայտնվել է ճանապարհի երթևեկելի գոտում    

15 ապր 2020 14:56

Թայրով համայնքի բուժամբուլատորիան, որի տնօրենի մոտ կորոնավիրուս են հայտնաբերել, փակ է․ աշխատակիցները ինքնամեկուսացել են տներում

Արմավիրի մարզի Թայրով համայնքի բուժամբուլատորիան, որի տնօրենի մոտ կորոնավիրուս են հայտնաբերել, ասօրվանից փակ է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց համայնքապետ Դավիթ Մինասյանը։


Մոտ մեկ տասնյակ աշխատակիցներին հրահանգվել է ինքնամեկուսանալ տներում, համայնքապետի փոխանցմամբ՝ նրանց կթեստավորեն մի քանի օրից։ 


Նշենք, որ կորոնավիրուսով վարակված՝ ամբուլատորիայի տնօրենը Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում է։ Թայրով գյուղում կորոնավիրուսից մահվան դեպք է գրանցվել ապրիլի 13-ին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր