Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Իրանի նպատակը ոչ թե պшտերազմի դադարեցումն է, այլ պшտերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պшտերազմը       Թուրքիայում քրեական հետապնդման է ենթարկվել Ռոջհիլաթ Աքսոյը, որը ցուցադրել է Հայոց ցեղասպանության մասին «Ավրորայի լուսաբացը» հայկական ֆիլմը    

16 ապր 2020 13:26

Քաղաքացիները պետք է ուշադիր լինեն՝ SMS կստանան. Վաղը 9-րդ ծրագրով առաջին վճարումը կլինի

Կառավարության նիստի ժամանակ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը տեղեկացրեց, որ կառավարության հակաճգնաժամային 9-րդ ծրագրով առջին վճարումները կլինեն վաղը։ Մոտ 20 հազար մարդ կստանա աջակցություն, և գործընթացը կշարունակվի։


Իսկ 8-րդ ծրագրով, ըստ Զարուհի Բաթոյանի, արդեն 44 հազարից ավելի վճարումներ են իրականացվել այն անձանց, որոնք ներկայացրել են իրենց անձնական քարտի համարը։ Այստեղ նույնպես, ըստ Բաթոյանի, գործընթացը շարունակվում է, իրականացվել է 3 միլիարդ դրամի վճարում։


Այս ծրագրով հաստատումից հետո քաղաքացին նաև SMS է ստանում։ Բաթոյանն ասաց, որ քաղաքացիները պետք է ուշադիր լինեն այդ նամակները տեսնելու համար։


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ եթե մարդը համապատասխանում է չափանիշներին, ապա եթե ոչ այսօր, ապա օրեր անց պարտադիր ստանալու է իր աջացությունը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր