Չեք գալիս` ջհանդամը գաք. Տավուշի փրկիչ հայտարարած անձինք հայտարարում են, թե գործուն քայլեր կձեռնարկեն, երբ փողոցում բավարար չափով մարդիկ կլինեն          Բաքուն փորձում է խորամանկել.Ադրբեջանի սահմանադրությունը չի ճանաչում հետխորհրդային սահմանները       Առեղծվածային դեպք՝ Երևանում. հյուրասենյակում՝ բազմոցին, հայտնաբերել են 17-ամյա աշակերտի դին    

16 ապր 2020 13:45

Հազվադեպ երևույթ.Կառավարությունը գրանտ կտա արհեստական շնչառության սարքերի արտադրության համար

Կառավարության այսօրվա օրակարգային հարցերից մեկին գորովանքով և դրական արձագանքեցին բոլորը, նույնիսկ ֆինանսների նախարարը, ինչը հազվադեպ է լինում պետական ֆինանսավորման վերաբերյալ որոշումներ ընդունելիս։

Խոսքը Հայաստանում արհեստական շնչառության սարքերի արտադրություն ստեղծելու մասին է։ ԲՏԱ նախարարության հայտարարած մրցույթի արդյունքում ընտրվել է այն կազմակերպությունը, որը կարող է 4-6 ամսվա ընթացքում կազմակերպել այդպիսի սարքերի արտադրություն։ Իսկ կառավարությունը դրամաշնորհ՝ գրանտ կտա այդ կազմակերպությանը մինչև արտադրական փուլի մեկնարկը կարիքները հոգալու համր։


ԲՏԱ նախարարը ասաց, որ հիմա աշխարհում 800 հազար նման սարքերի պահանջարկ կա։ Իսկ առողջապահության նախարարն էլ ավելացրեց, որ նույնիսկ համաճարակի հաղթահարումից հետո այդ սարքերը շարունակելու են անհրաժեշտ լինել։ Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ նշեց, որ թեև ֆինանսավորումը ռիսկային է, սակայն իրենք ընդունելի են համարում այդ ռիսկը, քանի որ հնարավոր է՝ հայկական արտադրողը դուրս գա միջազգային շուկա։


«Կարծում եմ՝ ստեղ տնտեսելու տեղ չի էլի։ Կարող է տարօրինակ թվա, որ էտպիսի բան եմ ասում, բայց սա էն դեպքն է, խնայելու տեղ չի», – արձագանքեց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, որ հայտնի է պետական ֆինանսավորման ժուժկալ օգտագործման հայացքներով։




Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ամփոփեց, որ հենց այսպիսի զարգացման ծրագրեր պետք է քննարկի կառավարությունը, թեև օժանդակության ծրագրերն էլ են անհրաժեշտ այս փուլում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր